Կյանք կամ դրա նման ինչ - որ բան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կյանք կամ դրա նման ինչ - որ բան
Life or Something Like It
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՄելոդրամա,
կինոկատակերգություն
Թվական2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Հերեկ
ՊրոդյուսերՋոն Դեվինս,
Միլչեն Էրնոն
Սցենարի հեղինակՋոն Սքոթ Շապերդ,
Դեյնա Սթիվենս
ԴերակատարներԱնջելինա Ջոլի,
Էդվարդ Բյորնս,
Թոնի Շալուբ,
Քրիստիան Կեյն
ՕպերատորՍթիվեն Բարում
ԵրաժշտությունԴեյվիդ Նյուման
ՄոնտաժԹրուդի Շիպ
Պատմվածքի վայրՎաշինգտոն և Սիեթլ
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունRegency Enterprises
Տևողություն103 րոպե
Բյուջե40 000 000 $[1]
Շահույթ16 872 671 $

Կյանք կամ դրա նման ինչ - որ բան (անգլ.՝ Life or Something Like It) — ռեժիսոր Սթիվեն Հերեկի ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեպորտյոր Լեննի Կերրիգանը հարցազրույց է վերցնում ֆուտբոլային խաղի հետ կապված անտուն մարդուց։ Բայց մուրացկանը աղջկա հարցերին պատասխանելու փոխարեն, կանխագուշակում է նրա մահը մեկ շաբաթ հետո, իսկ ավելի կոնկրետ հաջորդ չորեքշաբթի։ Լեննին շակի մեջ է, չգիտի հավատա, թե ոչ, բայց այդ մարդու գուշակած մի քանի բաներ կատարվում են և աղջիկը սկսում է հավատալ։

Լեննին որոշում է, որ եկող շաբաթվա ընթացքում պետք է հասցնի շատ բան անել։ Հնարավոր է, որ նա խորամակի մահին կամ փոխի իր ճակատագիրը, չէ որ ամեն ինչ իր ձեռքերում է։ Նա գտնում է օգնական, ի դեմս իր համակրելի ծառայակից Փիթին, ով և դառնում է նրա հարցերի հատասխանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անջելինա Ջոլի - Լեննի Կերրիգան
  • Էդվարդ Բյորնս - Փիթ
  • Թոնի Շալուբ - գուշակ Ջեք
  • Քրիստիան Կեյն - Կել Կուպեր
  • Ջեյմս Գեմմոն - Փեթ Կերրիգան
  • Մելիսսա Էրկրո - Անդեա
  • Սթոկարդ Չեննինգ - Դեբորա Քոննորս
  • Գրեգորի Իտցին - Դեննիս
  • Վինա Սուդ - բժիշկ
  • Լիզա Թորնհիլ - Գվեն
  • Մաքս Բեյքեր - Վին
  • Անդրոմադա Դունկեր - Մո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Անջելինա Ջոլին արժանացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակին, վատագույն կանացի դերի համար։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սկզբում ֆիլմի ռեժիսորը փետք է լիներ Ջոել Շումախերը, սակայն նա նախընտրեց աշխատել «Վատ ընկերություն» ֆիլմի վրա։
  • Կել Կուպերի դերը պետք է կատարեր Մարկ Ֆոյերսթինը, բայց վերջում այն հասավ Քրիստիան Կեյնին։
  • Քրիստիան Կեյնը վոկալիստ է երաժշտական խմբում, և այն հատվածում, երբ նա դուրս է գալիս վերելակից, երգում է իր երգերից մեկը
  • Կամեո ֆիլմում հայտնվել են՝ Դեն Լևիսը, Մարգո Մայերսը և Սթիվ Պուլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Life Or Something Like It (2002) - Box Office Mojo»։ boxofficemojo.com