Կյանք կամ դրա նման ինչ-որ բան
Կյանք կամ դրա նման ինչ-որ բան անգլ.՝ Life or Something Like It | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և դրամա |
| Թվական | ապրիլի 26, 2002 և ապրիլի 10, 2003[1] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ստիվեն Հերեք[2][3][4] |
| Պրոդյուսեր | Ջոն Դևիս և Արնոն Միլչեն |
| Սցենարի հեղինակ | Դանա Սթիվենս |
| Դերակատարներ | Անջելինա Ջոլի[5][4], Էդվարդ Բյորնս[3][5], Սթոքարդ Չենինգ[5], Քրիստիան Քեյն[3][5], Թոնի Շալհուբ[3][5], Ջեյմս Գեմոն[5], Ամանդա Թափինգ[5], Գրեգորի Իթցին[5], Լիզա Թորնհիլ[5] և Մելիսա Էրիկո[5] |
| Օպերատոր | Սթիվեն Բարում |
| Երաժշտություն | Դևիդ Նյուման |
| Մոնտաժ | Թրուդի Շիփ |
| Պատմվածքի վայր | Վաշինգտոն և Սիեթլ |
| Նկարահանման վայր | Վանկուվեր |
| Կինոընկերություն | Regency Enterprises և Davis Entertainment |
| Տևողություն | 103 րոպե |
Կյանք կամ դրա նման ինչ - որ բան (անգլ.՝ Life or Something Like It), ռեժիսոր Սթիվեն Հերեկի ֆիլմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեպորտյոր Լեննի Կերրիգանը հարցազրույց է վերցնում ֆուտբոլային խաղի հետ կապված անտուն մարդուց։ Բայց մուրացկանը աղջկա հարցերին պատասխանելու փոխարեն, կանխագուշակում է նրա մահը մեկ շաբաթ հետո, իսկ ավելի կոնկրետ հաջորդ չորեքշաբթի։ Լեննին շակի մեջ է, չգիտի հավատա, թե ոչ, բայց այդ մարդու գուշակած մի քանի բաներ կատարվում են և աղջիկը սկսում է հավատալ։
Լեննին որոշում է, որ եկող շաբաթվա ընթացքում պետք է հասցնի շատ բան անել։ Հնարավոր է, որ նա խորամակի մահին կամ փոխի իր ճակատագիրը, չէ որ ամեն ինչ իր ձեռքերում է։ Նա գտնում է օգնական, ի դեմս իր համակրելի ծառայակից Փիթին, ով և դառնում է նրա հարցերի հատասխանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անջելինա Ջոլի - Լեննի Կերրիգան
- Էդվարդ Բյորնս - Փիթ
- Թոնի Շալուբ - գուշակ Ջեք
- Քրիստիան Կեյն - Կել Կուպեր
- Ջեյմս Գեմմոն - Փեթ Կերրիգան
- Մելիսսա Էրկրո - Անդեա
- Սթոկարդ Չեննինգ - Դեբորա Քոննորս
- Գրեգորի Իտցին - Դեննիս
- Վինա Սուդ - բժիշկ
- Լիզա Թորնհիլ - Գվեն
- Մաքս Բեյքեր - Վին
- Անդրոմադա Դունկեր - Մո
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Անջելինա Ջոլին արժանացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակին, վատագույն կանացի դերի համար։
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկզբում ֆիլմի ռեժիսորը փետք է լիներ Ջոել Շումախերը, սակայն նա նախընտրեց աշխատել «Վատ ընկերություն» ֆիլմի վրա։
- Կել Կուպերի դերը պետք է կատարեր Մարկ Ֆոյերսթինը, բայց վերջում այն հասավ Քրիստիան Կեյնին։
- Քրիստիան Կեյնը վոկալիստ է երաժշտական խմբում, և այն հատվածում, երբ նա դուրս է գալիս վերելակից, երգում է իր երգերից մեկը
- Կամեո ֆիլմում հայտնվել են՝ Դեն Լևիսը, Մարգո Մայերսը և Սթիվ Պուլը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2002 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Վաշինգտոն նահանգում նկարահանված ֆիլմեր
