Կյանքի սրբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոնի և բարոյականության մեջ կյանքի սրբությունը, որը երբեմն նկարագրվում է որպես կյանքի անձեռնմխելիություն[1][2], սկզբունք է, որն ունի պաշտպանական միտում՝ կապված զգացմունքային կյանքի այն ասպեկտների հետ, որոնք համարվում են սուրբ, սրբազան կամ օժտված են այլ արժեքներով, որոնք չպետք է խախտվեն։ Սա կիրարկելի է մարդկանց, կենդանիների կամ միկրոօրգանիզմների համար. Օրինակ, Ահիմսայի կրոններում վերոնշյալները համարվում են սուրբ և կյանքի արժանի։ Կյանքի սրբությունը գտնվում է աբորտի և էվթանազիայի շուրջ բանավեճի կենտրոնում[3]։

Քրիստոնեության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի սրբություն արտահայտությունը նշանակում է, որ մարդկային կյանքը սրբազան է և թանկարժեք։ Թեև արտահայտությունը հիմնականում օգտագործվել է 19-րդ դարում բողոքականների խոսքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր արտահայտությունն օգտագործվել է կաթոլիկ բարոյական աստվածաբանության և «Roe v. Wade» (Ռոին ընդդեմ Ուեյդի) Ավետարանական քրիստոնեական բարոյական հռետորաբանության մեջ[4]։

Կյանքի սրբության սկզբունքը, որը հաճախ որոշ չափով հակադրվում է «կյանքի որակի» հետ, կաթոլիկ ուսմունքի Տասը պատվիրաններից հինգերորդի հիմքն է[5][6][7][8]։

Հուդայականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկուաչ Նեֆեշը (կյանքի փրկում) հրեա մարդուն թույլ է տալիս անտեսել հրեական բոլոր օրենքներն ու գործելակերպերը՝ մարդկային կյանքը փրկելու համար։ Այն ամեն հնարավոր բանից վեր է դասում մարդկության պահպանումն ու մարդու գոյատևումը։ Այն վերաբերում է ինչպես հրեաների, այնպես էլ ոչ հրեաների կյանքը փրկելուն[9]։

Հուդայականության բոլոր ուսմունքները թույլ են տալիս հղիության արհեստական ընդհատումը փրկելու մոր կյանքը, սակայն ընդհանուր համաձայնություն չկա այլ իրավիճակների համար, որոնցում կարող է կիրառվել աբորտը։ Պտղին որպես մոր մաս, բայց ոչ որպես առանձին մարդու վերաբերմունքի պատճառով, սա հաճախ վկայակոչվում է հրեաների կողմից աբորտը թույլ տալու համար[10]։

Իսլամի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը սուրբ է համարում կյանքի բոլոր ձևերը, սակայն մարդկանց վեր է դասում այլ կենդանի էակներից։ Իսլամը մարդու անօրինական սպանությունը համարում է նույն մակարդակի վրա, ինչ ողջ մարդկության սպանությունը։ Նույնը վերաբերում է նաև հակառակ դեպքին. կյանք փրկելը նույնքան կարևոր է, որքան ողջ մարդկության փրկությունը[11][12]։

Ղուրանը երբեք բացահայտորեն չի անդրադառնում հղիության արհեստական ընդհատմանը, սակայն այլ ուսմունքներ կարող են կիրառվել այդ հարցում[13]։ Մուսուլմանները կարծում են, որ պտղի ոգի ստանալը տեղի է ունենում հղիության 120-րդ օրը[14]։ Նախքան ոգի ստանալը, աբորտը թույլատրվում է պտղի անոմալիաների դեպքում։ Ոգի ստանալուց հետո իսլամի բոլոր ուսմունքները թույլ են տալիս աբորտի միջոցով փրկել մոր կյանքը, իսկ ներարգանդային մահվան դեպքում (վիժում), քիչ այլ հիմքերով են թույլատրումմ։ Այնուամենայնիվ, աճող միտում կա թույլ տալու աբորտը արատավոր պտուղների համար, որոնց մահն անխուսափելի է ծնվելուց անմիջապես հետո[15]։ Պտղին ապահովելու անկարողությունը սովորաբար համարվում է ընդունելի պատճառ, սակայն որոշ ուսմունքներ այս հարցում ավելի մեղմ են[13][14]։

Արևմտյան մտածողության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մտածողության մեջ կյանքի սրբությունը սովորաբար վերաբերում է բացառապես մարդկային տեսակին (մարդակենտրոնություն, որը երբեմն կոչվում է դոմինիոնիզմ), ի տարբերություն արևելյան փիլիսոփայության շատ կրթարանների, որոնք հաճախ կարծում են, որ ամբողջ կենդանական կյանքը սուրբ է, որոշ դեպքերում՝ այն աստիճանի որ, օրինակ, ջայնիզմի հետևորդները վրձիններ են պահում իրենց մոտ, որոնցով միջատներին մի կողմ են քշում իրենց ճանապարհից, որպեսզի դրանք ակամա ոտնակոխ չարվեն[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Keown, John (2012 թ․ մայիսի 1). The Law and Ethics of Medicine. Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780199589555.001.0001. ISBN 978-0-19-958955-5.
  2. Keown, John (2012). The law and ethics of medicine: essays on the inviolability of human life. Oxford (GB): Oxford University Press. ISBN 978-0-19-958955-5.
  3. Clarke, Steve (2023 թ․ հունվար). «The sanctity of life as a sacred value». Bioethics (անգլերեն). 37 (1): 32–39. doi:10.1111/bioe.13094. ISSN 0269-9702. PMC 10087279. PMID 36131633.
  4. Drutchas, Geoffrey Gilbert (1996). Is Life Sacred? The Incoherence of the Sanctity of Life as a Moral Principle within the Christian Churches. Lancaster Theological Seminary.
  5. Ronald M. Green (1999). «Jewish Teaching on the Sanctity and Quality of Life». In Edmund D. Pellegrino; Alan I. Faden (eds.). Jewish and Catholic Bioethics: An Ecumenical Dialogue. Georgetown University Press. էջեր 25–26. ISBN 9781589013506.
  6. Anthony Fisher (2011). Catholic Bioethics for a New Millennium. Cambridge University Press. էջեր 238–239. ISBN 9781139504881.
  7. David F. Kelly; Gerard Magill; Henk ten Have (2013). Contemporary Catholic Health Care Ethics. Georgetown University Press. էջեր 32–38. ISBN 9781589019614.
  8. Scaria Kanniyakonil (2007). The Fundamentals of Bioethics: Legal Perspectives and Ethical Aproches. Oriental Institute of Religious Studies India. էջեր 229–230. ISBN 9788188456284.
  9. «Pikuach Nefesh: The Jewish Value of Saving a Life». My Jewish Learning (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  10. Feldman, David M. (1983 թ․ օգոստոսի 23). «'Abortion: The Jewish View» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «Sanctity of Life | Facts about the Muslims & the Religion of Islam». Why Islam? (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  12. Adil, Adnan (2017 թ․ հուլիսի 14). «Sanctity of life». DAWN.COM (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  13. 13,0 13,1 «BBC - Religions - Islam: Abortion». www.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  14. 14,0 14,1 Ayubi, Zahra (2022 թ․ հուլիսի 8). «There is no one Islamic interpretation on ethics of abortion, but the belief in God's mercy and compassion is a crucial part of any consideration». The Conversation (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  15. Al-Matary, Abdulrahman; Ali, Jaffar (2014 թ․ փետրվարի 5). «Controversies and considerations regarding the termination of pregnancy for Foetal Anomalies in Islam». BMC Medical Ethics. 15 (1): 10. doi:10.1186/1472-6939-15-10. ISSN 1472-6939. PMC 3943453. PMID 24499356.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  16. «Jainism Literature Center - Jain Education». sites.fas.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barry, Robert Laurence (2002). The Sanctity of Human Life and Its Protection. Lanham: University Press of America.
  • Bayertz, Kurt, ed. (1996). Sanctity of Life and Human Dignity. Philosophy and Medicine; v. 52. Dordrecht; Boston: Kluwer Academic.
  • Bernardin, Joseph Louis; և այլք: (1988). Consistent Ethic of Life. Kansas City, MO: Sheed & Ward.
  • Kass, Leon R. (1990 թ․ մարտ). «Death with Dignity and the Sanctity of Life». Commentary. New York: American Jewish Committee. 89 (3): 33–43. ISSN 0010-2601. PMID 11652555.
  • Keyserlingk, Edward W. (1979). Sanctity of Life: or, Quality of Life in the Context of Ethics, Medicine, and Law: A Study. Protection of Life Series. Ottawa: Law Reform Commission of Canada. ISBN 9780662104452.
  • Kohl, Marvin (1974). The Morality of Killing; Sanctity of Life, Abortion, and Euthanasia. New York: Humanities Press. ISBN 9780391001954.
  • Kuhse, Helga (1987). The Sanctity-of-Life Doctrine in Medicine: A Critique. Oxford: Oxford University Press.
  • McCormick, Richard A. (1981). «The Quality of Life and the Sanctity of Life». How Brave a New World?: Dilemmas in Bioethics. New York: Doubleday: 383–402.
  • Singer, Peter (2002). Unsanctifying Human Life: essays on ethics. Oxford: Blackwell.
  • Wildes, Kevin Wm.; Francesc Abel; John C. Harvey (1992). Birth, Suffering, and Death: Catholic Perspectives at the Edges of Life. Dordrecht; Boston: Kluwer Academic.