Ահիմսայի զոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբեթի և Հիմալայների լուսանկարը տիեզերքից
Տիբեթի ինքնավար շրջանի քարտեզը

Ահիմսայի զոնա կամ Խաղաղության զոնա (անգլ.՝ Zone of Ahimsa), 1987 թվականի սեպտեմբերին Դալայ լամա XIV-ի առաջարկած քաղաքական ծրագիր, որը նախատեսում էր «ամբողջովին ապառազմականացված և առանց բռնության գոտի» ստեղծել՝ սկզբում Տիբեթում, իսկ հետո տարածել ողջ աշխարհում[1][2]։ Ենթադրվում էր, որ Տիբեթը՝ որպես խաղաղության գոտի, կազատվի ցանկացած տեսակի զենքից և կլինի մարդու և բնության ներդաշնակ համակեցության վայր[3]։

Տիբեթում խաղաղությունն ու մարդու իրավունքները վերականգնելու Դալայ լամա XIV-ի ծրագիրը հայտնի է նաև որպես միջին ճանապարհ (անգլ.՝ middle way): Իր առաջադրման համար Դալայ լամա XIV-ը 1989 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[3]։

Հինգ կետից խաղաղության ծրագիր Տիբեթի համար (1987)[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի սեպտեմբերի 21-ին, Տիբեթյան խնդրի նկատմամբ հետաքրքրության աճի ֆոնի վրա[4], Դալայ Լամային հրավիրվել են ԱՄՆ, Կոնգրեսում ելույթ ունենալու, որտեղ նա ներկայացրել է հինգ կետից կազմված խաղաղության իր ծրագիրը[5]։

  1. Ամբողջ Տիբեթը վերածել խաղաղության գոտու[5]։
  2. Դադարեցնել չինացիների վերաբնակեցումը Տիբեթում, ինչը սպառնալիք է տիբեթցիներին՝ որպես ազգ գոյությանը։
  3. Հարգանք մարդու հիմնարար իրավունքներին և ժողովրդավարական ազատություններին, որոնք ունեն տիբեթցի ժողովուրդը։
  4. Վերականգնել և պաշտպանել Տիբեթի շրջակա միջավայրը և դադարեցնել Չինաստանի կողմից Տիբեթի օգտագործումը, որպես միջուկային զենքի արտադրության վայր և միջուկային թափոնների գերեզման։
  5. Սկսել Տիբեթի ապագա կարգավիճակի և տիբեթցի և չինացի ժողովուրդների հարաբերությունների վերաբերյալ ազնիվ բանակցություններ։

Ըստ Դալայ լամայի` Ահիմսա գոտու ստեղծումը հնարավորություն կտա Հնդկաստանի և Չինաստանի միջև ոչ ագրեսիվ հարաբերություններ հաստատել՝ վերացնելով նրանց սահմաններին ռազմական ուժեր կենտրոնացնելու անհրաժեշտությունը[6]։

Դալայ լաման կոչ է արել Տիբեթը վերափոխել աշխարհի ամենամեծ պարկի` վայրի բնությունը պաշտպանելու խիստ օրենքներով, ատոմային էլեկտրակայանների արգելմամբ, խաղաղ և բնապահպանական նախաձեռնությունների խթանմամբ և միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների խրախուսմամբ[6]։

Չինացի գիտնականները Դալայ լամայի առաջարկը համարում են Տիբեթի փաստացի անկախության կոչ[7]։ 1987 թվականի հոկտեմբերի 17-ին Չինաստանի կառավարությունը մերժեց Դալայ լամայի՝ Տիբեթի խաղաղության ծրագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андреев А. И. Тибет в политике царской, советской и постсоветской России. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та; Изд-во А.Терентьева «Нартанг», 2006.- 464 с. ISBN 5-288-03813-9 ISBN 5-901941-16-0. — էջ՝403.
  2. Радышевский Д. Земной Будда: лидер без страны // Московские новости. 1994. 15-22 мая. С.14
  3. 3,0 3,1 ДАЛАЙ-ЛАМА // онлайн-энциклопедия Кругосвет
  4. Patricia Cronin Marcello, էջ՝ 132
  5. 5,0 5,1 Dalai Lama XIV The Five Point Peace Plan Արխիվացված 2010-12-22 Wayback Machine // սեպտեմբերի 21,1987 (անգլ.)
    Далай-лама XIV План мира по Тибету из пяти пунктов // սեպտեմբերի 21,1987 (ռուս.)
  6. 6,0 6,1 Patricia Cronin Marcello, էջ՝ 133
  7. Rongxing Guo,Carla Freeman Managing Fragile Regions: Method and Application. — Springer, 2010. ISBN 978-1-4419-6435-9. էջ՝ 64 (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]