Կյանքին ընդառաջ
Արտաքին տեսք
Կյանքին ընդառաջ ռուս.՝ Навстречу жизни | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1952 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև |
Դերակատարներ | Նադեժդա Ռումյանցևա |
Օպերատոր | Վենիամին Լևիտին |
Երաժշտություն | Վասիլի Սոլովյով-Սեդոյ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 81 րոպե |
«Կյանքին ընդառաջ» ռուս.՝ «Навстречу жизни», 1952 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը Իվան Վասիլենկոյի «Աստղիկ» (ռուս.՝ «Звёздочка») վեպի մոտիվներով։
Ֆիլմում Նադեժդա Ռումյանցևան կատարել է իր առաջին դերը կինոյում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինգրադի արհեստագործական ուսումնարաններից մեկին հանձնարարվել հաստոցների խմբաքանակի արտադրման բարդ պատվեր։ Ոչ բոլոր աշխատողներն են հավասարապես լուրջ վերաբերվում առաջադրանքի կատարմանը։ Տեղի է ունենում ձախողում։ Թվում է, թե մեղավորները գտնվել են։ Բայց պատժելը միշտ ավելի հեշտ է, քան օգնել ուղղել սխալները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նադեժդա Ռումյանցևա
- Գեորգի Սեմյոնով[2]
- Սերգեյ Գուրզո[3]
- Վասիլիյ Մերկուրև
- Վլադիմիր Սոկոլով
- Անատոլի Կուզնեցով
- Վիկտոր Խոխրյակով
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նադեժդա Ռումյանցևան Մաշայի դերի համար մեկ ամիս սովորել է խառատային գործ[4]։ Դերասանուհին խաբել է նկարահանող խմբին՝ հայտարարելով, որ կարողանում է վարել մոտորանավակ[4]։ Այս ֆիլմում նկարահանումների պատճառով Ռումյանցևան ստիպված է եղել ԳԻՏԻՍ-ից տեղափոխվել ՎԳԻԿ, քանի որ նկարահանումների պատճառով զգալիորեն հետ էր մնացել կուրսից[5]։
- Այս ֆիլմում պետք է նկարահանվեր 16-ամյա Իգոր Կլիմենկովը, որը հայտնի է որպես «Մոխրոտ» ֆիլմում մանկլավիկ տղայի դերակատարմամբ։ Ինչպես հիշել է ինքը՝ Կլիմենկովը, նա սիրահարված է եղել Ռումյանցևային, որը չի պատասխանել իրեն փոխադարձությամբ, և նրան հեռացրել են այն բանից հետո, երբ խանդի տեսարան է սարքել հենց ստուդիայում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Как они умерли
- ↑ IMDb Name
- ↑ Фёдор Раззаков. Чтобы люди помнили
- ↑ 4,0 4,1 «Надежда Румянцева. Одна из девчат». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Изольда Извицкая. Родовое проклятие
- ↑ Федор Раззаков Надежда Румянцева // Нежность. — Litres, 2016-08-27. — 1060 с. — ISBN 9785425010032
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կյանքին ընդառաջ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Онлайн энциклопедия Кирилла и Мефодия
- Ханджара Абул-Касимова История советского кино. 1917-1967. — М.: Искусство, 1978. — Т. 4. — С. 317. — 50 000 экз.
- Питер Кенез. Cinema and Soviet Society: From the Revolution to the Death of Stalin. I.B.Tauris, 2001.
- Энциклопедия отечественного кино
|