Կլոդ Կարլիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլոդ Կարլիե
ֆր.՝ Claude Carliez
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1925(1925-01-10)[1][2]
ԾննդավայրՆանսի
Մահացել էմայիսի 17, 2015(2015-05-17)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՍեն-Մանդե
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունfencing master
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշան
ԵրեխաներMichel Carliez?
Claude Carliez Վիքիպահեստում

Կլոդ Կարլիե (ֆր. Claude Carliez; հունվարի 10, 1925(1925-01-10)[1][2], Նանսի - մայիսի 17, 2015(2015-05-17)[1][2], Սեն-Մանդե), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, կասկադյոր։ Առավել հայտնի է, որպես հնարքների և սուսերամարտերի բեմադրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նանսիում, սուսերամարտիկի ընտանիքում։ 18 տարեկանում ընդունվել է Ժուանվիլ լե Պոնում գտնվող սուսերամարտերի դպրոցը, որն ավարտել է 21 տարեկան հասակում։ Շնորհիվ հարևանությամբ գործող կինոստուդիային դպրոցի, Կլոդ արդեն պատանի ժամանակ դառնում է զենքերի և զգեստների խորհրդատու։

1959 թվականին Կլոդը Անդրե Յունեբելյայի նկարահանած «Սապատավոր մարդ»֊ը ֆիլմում ստանում է վարձու մարդասպանի դեր։ Իր հաջորդ՝ «Կապիտան» ֆիլմում ռեժիսորը Կարլիեին վստահում է բոլոր հնարքների և մենամարտերի բեմադրությունը։ Այս պահից ի վեր Կարլիեն դառնում է ֆրանսիական մի շարք ֆիլմերի մարտերի հիմնական բեմադրող դերասան, որտեղ խաղում էին նաև այնպիսի դերասաններ, ինչպիսիք են օրինակ՝ Ժան Մարեն, Ալեն Դելոնը, Ժերար Բառեն և Ժան Պոլ Բելմոնդոն։

1969 թվականին Ժան Մարե Կարլիեի խորհրդով նա նկարահանվում է «Պարիա» ֆիլմում։

Վերջին տարիներին զբաղեցրել էր Ֆրանսիայի զենքերի Ակադեմիայի նախագահի պաշտոնը։

Կլոդ Կարլիեն համարվում է Արվեստի և գրականության շքանշանի դափնեկիր։

Նրա որդին դերասան և կասկադյոր Միշել Կարլիեն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան
Հնարքների բեմադրող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.