Կլեոպատրա Ստրատան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլեոպատրա Ստրատան
Ի ծնե անունռումիներեն՝ Cleopatra Stratan
Նաև հայտնի է որպեսCleo
Ծնվել էհոկտեմբերի 6, 2002(2002-10-06) (21 տարեկան)
Քիշնև, Մոլդովա
Երկիր Մոլդովա և  Ռումինիա[1]
ԺանրերՄանկական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինEdward Sanda?
Կայքfamiliastratan.com
 Cleopatra Stratan Վիքիպահեստում

Կլեոպատրա Ստրատան (ռումիներեն՝ Cleopatra Stratan. ծնված 2002 թվականի հոկտեմբերի 6-ին), ծնունդով Մոլդովայից, ազգությամբ ռումին երգչուհի[2]։ Առավելագույն փոքր տարիքում երբևէ կոմերցիոն հաջողություններ գրանցած անձ, որոնց նա հասել է 2006 թվականին թողարկված «La vârsta de trei ani» («3 տարեկանում») ալբոմով։ Կլեոպատրա Ստրատային են պատկանում ամենաբարձր վարձատրվող երիտասարդ արտիստի, MTV-ի մրցանակ ստացած ամենաերիտասարդ արտիստի և երկրում թիվ 1 հիթ վաստակած ամենաերիտասարդ կատարողի ռեկորդները («Ghiță» ռումինական սինգլների աղյուսակում )[3]։ 2011 թվականի վերջին Կլեոպատրան և նրա ընտանիքը տեղափոխվել են և ապրում են Պիպերայում։ Իր 18-ամյակի օրը Կլեոպատրան հայտարարեց 24-ամյա մենակատար Էդվարդ Սանդայի հետ իր նշանադրության մասին[4]։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեոպատրայի հայրը՝ Պավել Ստրատանը, ստուդիայում երգ էր ձայնագրում՝ երեքամյա Կլեոպատրայի ներկայությամբ։ Վերջինս ինքնաբերաբար վերցրեց խոսափողն ու սկսեց երգել Պավելի հետ։ Ներկաները, ապշած, ձայնագրեցին երգը Կլեոպատրայի հետ, ով կատարում էր գլխավոր վոկալը, և առաջարկեցին նրան ընդգրկել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես ամենաերիտասարդ տաղանդի, ով երբևէ ելույթ է ունեցել բեմում և ձայնագրել իր սեփական ալբոմը[5][6]։ Նրա որոշ երգեր արդեն թարգմանվել են անգլերեն[7] և իսպաներեն[8]։ La vârsta de 3 ani-ն և Ghiță maxi-single-ը թողարկվել են նաև Ճապոնիայում[9][10]։ La vârsta de trei ani («3 տարեկանում») ալբոմը պլատինե սկավառակի կրկնակի հավաստագրի էր արժանացել, քանի որ 2006 թվականի ամռանը Ռումինիայում դրանից արդեն ավելի քան 150 000 օրինակ էր վաճառվել։ 2006 թվականի դեկտեմբերին աղջնակի հայրը հայտարարեց, որ մինչև հաջորդ ալբոմի թողարկումը իր դուստրը հանրայնորեն այլևս չի երգի[11]։

2006 թվականի դեկտեմբերի դրությամբ Կլեոպատրայի առավել մեծ ժողովրդականություն վայելող հիթը «Ghiță» երգն էր[12]։

2008 թվականին Կլեոպատրան թողարկեց իր երկրորդ ալբոմը, որը վերնագրված էր La vârsta de 5 ani և պարունակում էր նաև «Zunea-Zunea» հիթային երգի ձայնագրությունը։ 2009 թվականի աշնանը նա թողարկեց իր երրորդ՝ Colinde magic ալբոմը, որը ներառում էր ռումինական ավանդական Սուրբ Ծննդյան երգեր ՝ colinde: Երեք տարի անց՝ 2012 թվականին, Կլեոպատրան թողարկեց իր չորրորդ լիամետրաժ ստուդիական ալբոմը՝ Melodii Pentru Copii-ն, որը, սակայն, չունեցավ նախորդ երեք ալբոմների հաջողությունը։

Նա Cartoon Network- ի կողմից ընտրվել է Robotboy սերիալի Robotgirl կերպարը կրկնօրինակելու համար[13]։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La vârsta de 3 ani (2006, փոփ ալբոմ, ընդհանուր տևողությունը՝ 38:16)
  1. «Ghiță» – 3:17
  2. «Cuțu» – 3:03
  3. «Te-am întâlnit» – 2:34
  4. «Șansa» – 2:22
  5. «Noapte bună!» – 3:54
  6. «Surprize» – 3:23
  7. «Număr pân' la unu»
  8. «Mama» – 3:58
  9. -De ce? – 4։ 15
  10. «Zuzu-zuzu» – 2:08
  11. «Oare cât?»: – 2:01
  12. «Pasărea pistruie» – 3:44
  • La vârsta de 5 ani (2008, Փոփ ալբոմ, Ընդհանուր տրողությունը՝ 32:25)
  1. «Zunea-Zunea» – 2:59
  2. «Elefantul și furnica» – 3:04
  3. «Lupul, iezii și vizorul» – 4:17
  4. «Vino, te aștept» – 3:00
  5. «Cățeluș cu părul creț» – 3:28
  6. «Dăruiește» – 3:45
  7. «Gâște-gâște» – 2:43
  8. «Melc-melc» – 2:42
  9. «Refrenul dulcilor povești» – 3:00
  10. «Va veni o zi într-o zi» – 3:27
  • Crăciun Magic (Magic Christmas) (2009 Christmas Album, Ընդհանուր տևողությունը՝ 43:48)
  1. Domn, Domn, să-nălțăm (Տեր, Տեր օրհնյալ լինի) 3:10
  2. Îngerii șoptesc (Հրեշտակների շշուկը) 3:38
  3. Steaua sus răsare (Աստղը բարձրանում է) 2:44
  4. Deschide usa, Creștine (Բացեք դուռը, քրիստոնյա) 5:33
  5. A venit, a venit iarna (Ձմեռը եկել է) 3:41
  6. La Betleem colo-n jos (Down There In Bethlehem) 3:02
  7. Într-un miez de noapte (Կեսգիշերին) 3:50
  8. Leru-i Doamne (Օ Տեր) 4:19
  9. Florile dalbe (Սպիտակ ծաղիկներ) 3:04
  10. Seara de Crăciun frumos (Գեղեցիկ Սուրբ Ծննդյան գիշեր) 4:23
  11. Astăzi sa Născut Hristos (Քրիստոսը ծնվեց այսօր) 2:42
  12. Maria și Iosif colindă (Mary And Joseph Wander) 3:04
  • Melodii Pentru Copii (2012) (1 հունիսի 2012)
  1. «Când Voi Crește Mare»
  2. «Moș Martin»
  3. «Mama Mea e Cea Mai»
  4. «Vesel Iepuraș»
  5. «Frățiorul Meu»
  6. «Trei Buburuze»
  7. «Hopa-hop»
  8. «Ursulețul Bambulică»
  9. «Pentru Noi Doյ»
  10. «Parcul Zoologic»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ziare.com/vedete/vedete-romanesti/recunoaste-personajul-cantareata-si-a-luat-de-curand-cetatenia-romana-1044591
  2. «Familia Stratan s-a mutat la Bucureşti». adevarul.ro. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Cleopatra Stratan in Guinness Book». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին.
  4. «INTERVIU Cleopatra Stratan și Edward Sanda, totul despre nuntă: "Familiile noastre s-au bucurat foarte mult"». Click. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Cleopatra, la cantante più giovane e pagata». Quotidiano.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Una cantante rumana de cuatro años, gana 300 euros por minuto y es furor». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «Cleopatra Stratan – Ghita (Official Video) English Version». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին – via YouTube.
  8. «Cleopatra Stratan-Ghita ( Video En Español Original )». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 19-ին – via YouTube.
  9. «AMBASADA ROMÂNIEI în Japonia». Tokyo.mae.ro.
  10. «Cleopatra/Ghita». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «Cleo, la ultimul concert?». Evenimentul Zilei. 2006 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Cleo, copilul-minune». 2006 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.
  13. Ioana, Claudia (2020 թ․ հոկտեմբերի 6). «Cleopatra Stratan a devenit majoră. Uite cinci lucruri mai puțin știute despre artistă!». ZUTV | ZU TV (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեոպատրա Ստրատան» հոդվածին։