Պավել Ստրատան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Ստրատան
Պավել Ստրատանն ԱՄՆ-ում 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռումիներեն՝ Pavel Stratan
Ծնվել էնոյեմբերի 11, 1970(1970-11-11) (53 տարեկան)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նիշկան, Կալարաշի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Մոլդովա և  Ռումինիա
Ժանրերֆոլկ, փոփ, հիփ հոփ[1]
Մասնագիտություներգիչ
Գործիքներկիթառ
Գործունեություն2002-այժմ
ԼեյբլCat Music, Media Services
Կայքfamiliastratan.com
 Pavel Stratan Վիքիպահեստում

Պավել Ստրատան (ռումիներեն՝ Pavel Stratan, 11 նոյեմբերի, 1970, Նիշկան, Կալարաշի շրջան, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երգիչ և երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Ստրատանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 11-ին Մոլդովական ԽՍՀ Կալարաշի շրջանի Նիշկան գյուղում Դիմիտրու և Պոլիքսենա Ստրատանների ընտանիքում[2]։

Կիթառ նվագել սկսել է դեռ դպրոցում սովորելու տարիներին. առաջին անգամ ելույթ է ունեցել դպրոցի բեմում 1977 թվականին[2]։ Իր առաջին երգի տեքստը նա գրել է 1983 թվականին, իսկ 1996 թվականին սկսել է իր իր գործունեությունը շոու-բիզնեսում[2]։ Պավել Ստրատանը սովորել է Քիշնևի Երաժշտության, թատրոնի ու կերպարվեստի ակադեմիայում։

2002 թվականին Պավել Ստրատանը Մոլդովայում թողարկել է իր առաջին ալբոմը՝ Amintiri din copilărie: 2004 թվականին նույն ալբոմը թողարկվել է Ռումինիայում, որտեղ երգիչը մեծ ճանաչում է վայելում։ Հետագա տարիներին Պավել Ստրատանը թողարկել է ևս մի քանի ալբոմ՝ Amintiri din copilărie, vol. 2 (2004 թվական), Amintiri din copilărie, vol. 3 (2008 թվական) և Amintiri din copilărie, vol. 4 (2011 թվական)։ Նրա երաժշտությունն ներառում է ժողովրդական երաժշտության, փոփ երաժշտության ու հիփ հոփի տարրեր։

Պավել Ստրանն անժանացել է մի քանի մրցանակների[3].

  • Մրցանակ «2004 թվականի հիթ» (Մոլդովա) «Eu beu 100 grame»,
  • Մրցանակ «2005 թվականի հիթ» (Մոլդովա) «M-am născut de ziua mea»,
  • «VIP խանութ» թերթի մրցանակ «Տարվա մարդ 2004» (Մոլդովա),
  • «VIP խանութ» թերթի մրցանակ «Տարվա մարդ 2006» (Մոլդովա),
  • «Բուխարեստի ռադիոյի» մրցանակ (Ռումինիա),
  • «MTV Ռումինիա» ալիքի մրցանակ լավագույն դեբյուտի համար,
  • «VIP» թերթի հատուկ մրցանակ (Ռումինիա)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Ստրատանը բնակվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Նրա կինը՝ Ռոդիկան, ինժեներ է։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Կլեոպատրան (ծնվել է 2002 թվականի հոկտեմբերին) և մեկ որդի՝ Կեսարը (ծնվել է 2008 թվականի դեկտեմբերին)։ Ընտանիքը Մոլդովայից Ռումինիա է տեղափոխվել 2011 թվականին[4]։ Կլեոպատրա Ստրատանը երաժշտությամբ զբաղվել սկսել է վաղ տարիքում. նա հաջողության է հասել արդեն երեք տարեկանում, երբ ձայնագրվել է նրա «Ghiţă» երգը, որ դարձել է համար մեկ հիթ Ռումինիայում[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amintiri din copilărie 2002
  • Amintiri din copilărie, vol. 2 (2004)
  • Amintiri din copilărie, vol. 3 (2008)
  • Amintiri din copilărie, vol. 4 (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pavel Stratan va concerta în SUA». Cronica Română. 2013 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Biografie – Pavel Stratan». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Стратан Павел
  4. «Familia Stratan s-a mutat la Bucureştil» (Romanian). Adevarul. 2011 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Cleopatra Stratan în Guinness Book». EuropaFM. 2008 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Ստրատան» հոդվածին։