Jump to content

Կլարա Քիմբալ Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Քիմբալ Յանգ
անգլ.՝ Clara Kimball Young
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1890(1890-09-06)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 15, 1960(1960-10-15)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանGrand View Memorial Park Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
ԱմուսինJames Young?
Ծնողներհայր՝ Edward Kimball?, մայր՝ Pauline Garrette Kimball?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Clara Kimball Young Վիքիպահեստում

Կլարա Քիմբալ Յանգ (սեպտեմբերի 6, 1890(1890-09-06)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 15, 1960(1960-10-15)[1], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Մաթիլդա Կլարա Քիմբալը ծնվել է Չիկագոյում դերասան Էդվարդ Քիմբալի և նրա կնոջ Փոլինի ընտանիքում։ Առաջին անգամ թատրոնի բեմում է հայտնվել երեք տարեկանում ծնողների հետ, և հետագայում հաճախ մասնակցել իրենց թատերախմբի բեմադրություններին։ Ուսումն ավարտելուց հետո նա շարունակել է խաղալ բեմում, շատ շրջագայելով ԱՄՆ-ում[3]։

Իր կարերիայի սկզբում ծանոթացել է Բրոդվեյի դերասան Ջեյմս Յանգի հետ, ում հետ ամուսնացել է և վերցրել նրա ազգանունը։ 1912 թվականին ամուսիներին առաջարկվել է մեկ տարվա պայմանագիր նկարահանվելու «Vitagraph Studios»-ում[4]։ Հաշվի առնելով այն, որ կինեմատոգրաֆի սկզբում նա չուներ մրցակիցներ, հաջորդ տարի Կլարա Քիմբոլ Յանգն արդեն դարձել էր ստուդիայի հիմնական աստղերից մեկը։

1914 թվականին «Իմ պաշտոնական կինը» ֆիլմի հաջողությունից հետո Յանգն արդեն դարձել էր ԱՄՆ-ի[5] գլխավոր կինոաստղերից մեկը և գրավել պրոդյուսեր Լյուիս Ջ․Սելզնիկի ուշադրությունը, ով նրան հրավիրել էր «World Film Company»-ի[4] իր ստուդիա։ Շուտով Յանգի և Սլեզնիկի միջև ստեղծվել էր սիրավեպ, որը լայնորեն տարածվել էր մամուլում և հանգեցրել ամուսնու հետ բաժանմանը 1916 թվականին[6]։ Յանգը Սլեզնիկի հետ հիմնադրել է սեփական կինոընկերությունը «Clara Kimball Young Film Corporation», որը թողարկել է ընդամենը չորս ֆիլմ և դադարել գոյություն ունենալ նրանց միջև եղած տարաձայնությունների պատճառով։

1917 թվականին դերասանուհին սկսել է հանդիպել ռեժիսոր Հարրի Գարսոնի հետ, ում հետ հիմնել է սեփական կինոարտադրությունը։ Գարսոնի անփորձության պատճառով Յանգի կարիերան շուտով սկսել է փլուզվել և 1920-ականների կեսերին դերասանուհին դադարել է նկարահանվել[4]։ Հետագա տարիներին նա խաղացել է վոդևիլներում (զավեշտախաղ), իսկ ձայնային ֆիլմերի հայտնվելով նրա կինոկարիերան կարճ ժամանակով վերածնվել է, բայց այս անգամ նա ստիպված էր բավարարվել էպիզոդիկ դերերով։ Վերջին անգամ Յանգը կինոէկրանին է հայտնվել 1941 թվականին, որից հետո նա այլևս չի նկարահանվել։

Դերասանուհին մահացել է 1960 թվականի հոկտեմբերի 15-ին 70 տարեկան հասակում, Կալիֆորնիայի Վուդլենդ Հիլզ քաղաքի կինոյի և հեռուստատեսության դեմքերի ծերանոցում, և թաղվել Գլենդելի Գրանդ Վյու հուշահամալիրում։ Նրա ներդրումը ԱՄՆ-ի կինոարդյունաբերության մեջ ճանաչվել է աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Find A Grave — 1996.
  3. «Photos of The Stars». Silents Are Golden. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 Groat, Greta de. «The Life and Career of Clara Kimball Young». The Clara Kimball Young Website. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  5. Golden, Eve.Golden Images, 41 Essays on Silent Film Stars. McFarland & Company, Inc., Publishers, 2001. 0-7864-0834-0
  6. «Clara Kimball Young Website». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  7. «Hollywood Walk of Fame Star locations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.