Jump to content

Կլաուս Գրոտի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուս Գրոտի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունHeide?
Հիմնադրվել է1914
Կայքgroth-gesellschaft.de/museum(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Կլաուս Գրոտի տուն-թանգարան , գերմանացի բանաստեղծ Կլաուս Գրոտի տոհմական տունը, որը գտնվում է Գոլշտեյնի Հայդե քաղաքում։ Այն տեղակայված է Լյութենհայդի փողոցի № 48 տանը, որի մոտակայքում շուկայական հրապարակ է[1]։ 2004 թվականից չի համարվում ինքնուրույն թանգարան, այլ համարվում է Լյութենհայդի թանգարանային համալիրի մի մասը[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը ստեղծվել է 1914 թվականին` ի հիշատակ Գրոտի կյանքի և ստեղծագործության։ Քաղաքի կողմից տունը ձեռք բերելուց հետո արդեն այդ ժամանակ խարխրված տանը անց են կացվել նշանակալի վերանորոգումներ, որոնց շնորհիվ 1796 թվականին հաջողվել է պահպանել երկթեք շինության սկզբնական համալիրը[1]։ Տունը կահավորվել է քաղաքացիների կողմից նվիրված համապատասխան դարաշրջանի կահույքով[2]։ Մասնավորապես, Գրոտի տոհմական սենյակը վերակառուցվել է ըստ նկարիչ Օտտո Սպեկտերի նկարի։

Թանգարանը պատկերացում է տալիս 19-րդ դարի ջրաղացպանի առօրյա կյանքի մասին։ Գրոտի ընտանիքը ղեկավարել է ալրաղաց այն բանից հետո, երբ Կլաուս Գրոտի պապիկը` Կլաուս Ռեյմեր Գրոտը, ամուսնացել է Կլեն ընտանիքի աղջկա հետ 1790 թվականին։ Մասնավորապես, Լյութենհայդի արհեստավորական նախկին թաղամասում կենցաղը և աշխատավորական կյանքը շատ խիստ միաձուլված էին։ Դրա մասին վկայել են կահավորված սենյակները, ինչպես նաև` ձեռնահարկում ցուցադրված ֆրեզահաստոցները։

Հավաքածուն ներառում է օրգինալ փաստաթղթերի մեծ խումբ Գրոտի առանձնատնից, որոնցից որոշները մշտական ցուցադրության մաս են։ Անձնական իրերը, նկարները և լուսանկարները ևս թանգարանի ինվենտարի մաս են։ Մեծ գրադարանը այժմ պահվում է Քիլի պետական գրադարանում։ Այն մասամբ կազմված է բանաստեղծի մասնավոր սեփականությունից և մասամբ` ստեղծագործություններից, որոնք ավելացել են թանգարանի բացումից հետո։

Ինչպես և Լյութենհայդի թանգարանային համալիրի բոլոր մասերը, տունը ևս 2017 թվականից ճարտարապետության հուշարձան է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Inge Bichel, Ulf Bichel, Joachim Hartig (Hrsg.): Klaus Groth. Eine Bildbiographie, Heide 1994, ISBN 3-8042-0642-5.
  • Museumsinsel Lüttenheid (Hrsg.): 100 Jahre Klaus-Groth-Museum, Heide 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Գրոտի տուն-թանգարան» հոդվածին։