Կլաուս Աուգենտալեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կլաուս Աուգենտալեր
Klaus Augenthaler.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1957(1957-09-26)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Ֆյուրսթենցել, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 182 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1978 - 1979 Գերմանիա Ֆիլսխոֆեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1975 - 1991 Գերմանիա Բավարիա 404 (52)
Ազգային հավաքական
1983 - 1990 Գերմանիա Գերմանիա 42(11)
Մարզչական կարիերա
1994 - 1996 Գերմանիա Բավարիա II
1997 - 2000 Ավստրիա ԳԱԿ
2000 - 2003 Գերմանիա Նյուրնբերգ
2003 - 2005 Գերմանիա Բայեր
2006 - 2007 Գերմանիա Վոլֆսբուրգ
2010 - 2011 Գերմանիա Ունտերհաինգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կլաուս Աուգենտալեր (գերմ.՝ Klaus Augenthaler, 1957 , սեպտեմբերի 26 Ֆյուրստենցել), գերմանացի ֆուտբոլիստ է, խաղացել է պաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ կարիերայի ընթացքում նվիրված է եղել Մյունխենի Բավարիային, 16 տարի խաղացել է այդ ակումբում։ 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ շահել է Գերմանիայի գավաթը։ 7 տարի եղել է Բավարիայի ավագը։ Անցկացրել է 404 հանդիպում, դարձել 52 գոլի հեղինակ։ Գերմանիայի ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, նաև արծաթե մեդալակիր։

Կարիերայի ավարտից հետո սկսել է աշխատել Բավարիայի մարզչական շտաբում, մարզել է Բավարիայի երկրորդ թիմը։ 2003-2005 մրցաշրջաններում օգնել է Բայեր Լևերկուզենին հաղթահարել դժվարությունները։ 2006-2007 մրցաշրջանում մարզել է Վոլֆսբուրգը, բայց ոչնչով աչքի չի ընկել։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի չեմպիոն - 1979-80, 1980-81, 1984-85, 1985-86, 1986-87, 1988-89, 1989-90
  • Գերմանիայի գավաթակիր - 1982, 1984, 1986
  • Չեմպիոնների լիգայի հաղթող - 1976
  • Միջմայրցամաքային գավաթ - 1976

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգենտալերը միակ մարզիչն է Բունդեսլիգայում, ով կատարել է 4 փոփոխություն 1 խաղի ընթացքում։ 1996 թ. մայիսի 18-ին Դյուսելդորֆի Ֆորտունայի հետ անցկացրած մրցաշրջանի վերջին խաղում նա փոխարինում էր Բավարիայի գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերին և ընդմիջման ժամանակ կատարեց 3 փոփոխություն, իսկ հետո նաև դաշտ մտցրեց Միխաել Պրոբստին Օլիվեր Կանի փոխարեն։ Խաղի մրցավար Լուտց Վագները չնկատեց մարզչի սխալը ու խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Ֆորտունան չբողոքարկեց խաղի հաշիվը, որովհետև վերջին տուրից առաջ 2 թիմերն էլ կատարել էին իրենց առջև դրված խնդիրները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Transfermarkt — 2000.