Jump to content

Կիրստեն Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրստեն Նիլսեն
անգլ.՝ Kirstjen Nielsen
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1972(1972-05-14)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԿոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՋորջթաունի համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց, Berkeley Preparatory School? և Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց
Մասնագիտությունպաշտոնյա
ԱշխատավայրUnited States Department of Homeland Security?
Զբաղեցրած պաշտոններUnited States Secretary of Homeland Security? և White House Deputy Chief of Staff?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Kirstjen Nielsen Վիքիպահեստում

Կիրստեն Միշել Նիլսեն (անգլ.՝ Kirstjen Michele Nielsen, մայիսի 14, 1972(1972-05-14)[1][2], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[3]), ամերիկացի կիբեռանվտանգության փորձագետ, ԱՄՆ ներքին անվտանգության նախարար (2017-2019)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա գիտությունների բակալավրի աստիճան ստացել է Ջորջթաուն համալսարանի դիվանագիտության ֆակուլտետից։ 1999 թվականին ավարտել է Վիրջինիայի համալսարանը։ Որպես կիբեռանվտանգության փորձագետ աշխատել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կիբեռնետիկ ու ներքին անվտանգության կենտրոնում և Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ ռիսկերի խորհրդատվական խորհրդում[4]։

Sunesis Consulting ընկերության հիմնադիր և նախկին նախագահն է։ Ստեղծել և ղեկավարել է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության կառավարման օրենսդիր քաղաքականության վարչությունը[5]։

Ջորջ Բուշի վարչակազմում ծառայում էր որպես ԱՄՆ Ներքին անվտանգության խորհրդի կանխարգելման, վերապատրաստման և արձագանքման հարցերով նախագահի խորհրդական[6]։

Դոնալդ Թրամփի աշխատակազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 20-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարար Ջոն Քելիի վարչակարգի ղեկավար։

2017 թվականի սեպտեմբերի 6-ից Սպիտակ տան վարչակարգի ղեկավար Ջոն Քելիի առաջին տեղակալ[7]։

2017 թվականի հոկտեմբերի 11-ին նախագահ Թրամփը առաջարկել է Կիրստեն Նիլսենին նշանակել Ազգային անվտանգության քարտուղար։ Դեկտեմբերի 5-ին Սենատը հաստատել է 62 կողմ, 37 դեմ ձայներով[8]։

2018 թվականի հունիսին դարձել է ներգաղթի քաղաքականության խստացման հետևանքով առաջացած սկանդալի հիմնական դերակատարներից մեկը, երբ ապօրինի ներգաղթյալների ձերբակալությունները հանգեցրել են ընտանիքների տարանջատմանը. ձերբակալված ծնողների երեխաները մնացել էին առանց հարազատների խնամքի[9]։

2019 թվականի ապրիլի 7-ին նախագահ Թրամփը Twitter-ում հայտարարել է Նիլսենի հրաժարականի և ԱՄՆ սահմանապահ և մաքսային հանձնակատար Քևին Մակալինանի նշանակման մասին[10][11]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sabrina Siddiqui (2017 թ․ հոկտեմբերի 12). «Trump to nominate Kirstjen Nielsen as homeland security secretary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.businessinsider.com/kirstjen-nielsen-bio-photos-trump-homeland-security-secretary-2018-6
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.law.virginia.edu/uvalawyer/article/enlisted-general
  4. Eric Williamson (2017 թ․ հոկտեմբերի 11). «Kirstjen Nielsen '99 Tapped for Top Post at Homeland Security» (անգլերեն). University of Virginia (School of Law). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Kirstjen Nielsen» (անգլերեն). Center for Cyber & Homeland Security. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. Nick Miroff (2017 թ․ հոկտեմբերի 14). «Trump's pick for DHS chief was at center of Katrina disaster» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Tara Palmeri and Eliana Johnson (2017 թ․ սեպտեմբերի 6). «Kelly trades West Wing neophytes for Washington insiders» (անգլերեն). Politico. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. Jacob Pramuk (2017 թ․ հոկտեմբերի 11). «Trump picks Kelly deputy Kirstjen Nielsen as new Homeland Security secretary» (անգլերեն). CNBC. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. Nixon, Ron (2017 թ․ դեկտեմբերի 5). «Kirstjen Nielsen, White House Aide, Is Confirmed as Homeland Security Secretary». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. David Nakamura and Nick Miroff (2018 թ․ հունիսի 18). «Nielsen becomes the public face of Trump's family separation policy» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  11. Priscilla Alvarez, Jake Tapper, Jim Acosta and Jeremy Diamond (2019 թ․ ապրիլի 8). «Trump says DHS Secretary Nielsen leaving» (անգլերեն). CNN. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)