Կիրով Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրով Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1938(1938-12-12) (85 տարեկան)
Սառնակունք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1960)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1991)

Կիրով Հարությունի Պետրոսյան (դեկտեմբերի 12, 1938, Սառնակունք, Սյունիքի մարզ, ՀԽՍՀ- հունիսի 7, 2014 Երևան, ՀՀ) ԽՍՀՄ-ում կիսահաղորդչային հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված կառավարման համակարգերի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1991): Մահացել է 2014 թվականի հունիսի 7-ին քաղցկեղից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրով Պետրոսյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 12-ին Սառնակունք (ՀՀ Սյունիքի մարզ) գյուղում։ 1960 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1963-1992 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ 1970-1991 թվականներին՝ հուսալիության և արագագործության բնութագրերով հատուկ նշանակության հաշվողական համալիրների և ավտոմատացված կառավարման համակարգերի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1980-1991 թվականներին, միաժամանակ՝ անշարժ և շարժունակ ավտոմատացված համալիրների գլխավոր կոնստրուկտոր։ 1992 թվականից՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ճարտարագետ։ Ռազմաարդյունաբերական համալիրում մասնակցել է ՀՀ պաշտպանության համար տարվող գիտահետազոտական և գործնական աշխատանքներին[1]։

Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային էլեկտրոնիկայի, հաշվողական տեխնիկայի, ավտոմատացված կառավարման համալիրների և համակարգերի տեսական հիմունքների ու համարժեք մոդելների հետազոտմանը և մշակմանը[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկրոէլեկտրոնային սարքեր / Կ. Հ. Պետրոսյան, Պետրոսյան, Կիրով Հարությունի, Վերամշակված և լրացված հրատարակություն, Երևան, 2013[3]։
  • Միկրոէլեկտրոնային սարքեր։ (Վերամշակված և լրացված հրատարակություն), Երևան, 2013[4]։
  • Ethernet համակարգչային ցանցեր։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2011[5]:
  • Ethernet համակարգչային ցանցեր։ Ուսումնական ձեռնարկ / Կ. Հ. Պետրոսյան, Պետրոսյան, Կիրով Հարությունի, Երևան, Ա. հ., 2011:
  • Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տրամաբանական սխեմաները։ Ուսումնական ձեռնարկ, Հյուսիսային համալսարան, Երևան, Ա. հ., 2009:
  • Միկրոէլեկտրոնային սարքեր։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2009[6]:
  • Միկրոէլեկտրոնային սարքեր։ Ուսումնական ձեռնարկ / Կ. Հ. Պետրոսյան, Պետրոսյան, Կիրով Հարությունի, Երևան, Ա. հ., 2009:
  • Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տրամաբանական սխեմաները։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2009[7]:
  • Էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ։ Լաբորատոր աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ, Խուդավերդյան, Ս. Խ, Դոխոյան, Ժ. Գ, Աստվածատրյան, Ս. Ե., Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտ, Ռադիոսարքավորումների կոնստրուկտավորման և արտադրության ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2009։
  • Էլեկտրոնային հաշվողական մեքենաների թվաբանական և տրամաբանական հիմունքները։ Ուսումնական ձեռնարկ, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հյուսիսային համալսարան, Երևան, Հեղինակային հրատարակչություն, 2008[8]։
  • Էլեկտրոնային հաշվողական մեքենաների ֆունկցիոնալ հանգույցները։ Ուսումնական ձեռնարկ, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հյուսիսային համալսարան, Երևան, Ա. հ., 2008[9]:
  • Էլեկտրոնային հաշվողական մեքենաների ֆունկցիոնալ հանգույցները ու սարքեր։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2008[10]:
  • Էլեկտրոնային հաշվողական մեքենաների թվաբանական և տրամաբանական հիմունքները։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Ա. հ., 2008[11]:
  • Էլեկտրոնային սարքեր։ «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտության հեռակա ուսուցման ուսանողների համար դասընթացի ծրագիր, մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ, Մելքոնյան, Կ. Մ, Մամյան, Ս. Զ., Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Էլեկտրոնային տեխնիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2006։
  • Էլեկտրոնային սարքեր։ Դասընթացի ծրագիր, մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ, Մելքոնյան, Կ. Մ, Մամյան, Ս. Զ., Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան Էլեկտրոնային տեխնիկայի ամբիոն, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2006։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 327։
  2. «Патенты автора ПЕТРОСЯН КИРОВ АРУТЮНОВИЧ». www.findpatent.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  3. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2013). Միկրոէլեկտրոնային սարքեր։ Վերամշակված և լրացված հրատարակություն. Երևան. ISBN 9789939532066.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2009). Միկրոէլեկտրոնային սարքեր։ ՈՒսումնական ձեռնարկ. Երևան: Ա. հ. ISBN 9789939532066.
  5. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2011). Ethernet համակարգչային ցանցեր։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Ա. հ. ISBN 9789939532066.
  6. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2009). Միկրոէլեկտրոնային սարքեր։ ՈՒսումնական ձեռնարկ. Երևան: Ա.հ. ISBN 9789939532066.
  7. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2009). Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տրամաբանական սխեմաները։ ՈՒսումնական ձեռնարկ. Հյուսիսային համալսարան. Երևան: Ա.հ. ISBN 9789939532066.
  8. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2008). Էլեկտրոնային հաշվողական մեքենաների թվաբանական և տրամաբանական հիմունքները։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հյուսիսային համալսարան. Երևան: Հեղինակային հրատ. ISBN 9789939532066.
  9. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2008). Էլեկտրոնային հաշվողական մեքենաների ֆունկցիոնալ հանգույցները։ ՈՒսումնական ձեռնարկ. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հյուսիսային համալսարան. Երևան: Ա.հ. ISBN 9789939532066.
  10. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2008). Էլեկտրոնային հաշվողական մեքենաների ֆունկցիոնալ հանգույցները ու սարքեր։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Ա.հ. ISBN 9789939532066.
  11. Պետրոսյան, Կիրով Հարությունի (2008). Էլեկտրոնային հաշվողական մեքենաների թվաբանական և տրամաբանական հիմունքները։ ՈՒս. ձեռն. Երևան: Ա. հ. ISBN 9789939532066.