Կիրառական արվեստի թանգարան (Գերա)
Կիրառական արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Գերա |
Հասցե | Greizer Straße? (37/39) |
Հիմնադրվել է | 1984 |
Կայք | museen-gera.de/museen/museum-fuer-angewandte-kunst(գերմ.) |
Կիրառական արվեստի թանգարան[1] (գերմ.՝ Museum für Angewandte Kunst, MAK), թանգարան Գերա քաղաքում, որը գտնվում է Ֆերբերի տանը (գերմ.՝ Ferberschen Haus)՝ Գրեյզեր շտրասե փողոցում, Հին քաղաքի ամենախոշոր շինությունն է։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերբերի տունը, որտեղ գտնվում է Գերայի կիրառական արվեստի թանգարանը, 17-րդ դարի բուրժուական կալվածք է՝ ներքին բակի շուրջ շինությունների բնորոշ խմբավորմամբ։ Ճակատային գրության համաձայն՝ շենքը կառուցվել է 1760 թվականին։ 1765 թվականից տունը պատկանել է վաճառական Յոհան Գոթֆրիդ Շտայդելին։ 1780 թվականին Գերայում տեղի ունեցած հրդեհից հետո շենքը փոխել է սեփականատիրոջը։ Դրա սեփականատերն է դարձել քաղաքային առևտրային խորհրդի անդամ Հենրիկ Էբելինգը։ 1842 թվականին տունը ձեռք է բերել Մորից Ռուդոլֆ Ֆերբերը, որը նույնպես առևտրային խորհրդի անդամ էր և քաղաքում հայտնի է որպես մեկենաս։ Դրանից հետո տունը սկսել է կրել նրա անունը։ Մորից Ֆերբերի մահից հետո՝ 1875 թվականին, նրա ժառանգները վերակառուցել են առաջին հարկի բնակելի տարածքները այդ տարիներին ժողովրդայնություն վայելող պատմականության ուղղության ազդեցությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո շենքն օգտագործվել է որպես բազմաբնակարան շենք։
1980-ական թվականների սկզբից Հին Գերա քաղաքի հարավային մասը արմատապես վերակառուցվել է, ինչը շոշափել է նաև Ֆերբերի տան շուրջը գտնվող տարածքը։ Աշխատանքային Arbeiterfestspiele der DDR փառատոնի ընթացքում, որը տեղի է ունեցել 1984 թվականին, Գրայզեր շտրասե փողոցում գտնվող շենքում բացվել է արհեստագործական իրերի թանգարան, որի հավաքածուն ներառել է ինչպես 20-րդ դարի դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ, այնպես էլ գովազդի և դիզայնի հետ կապված լուսանկարներ ու առարկաներ։ Հավաքածուի առավել արժեքավոր մասն են եղել Օտտո Լինդիգի և Թեոդոր Բոգլերի հեղինակած բաուհաուզ ոճի կերամիկական իրերը, ինչպես նաև Թիլո Շոդերի աշխատանքները և Էննե Բիրմանի[2] լուսանկարները։ 21-րդ դարում Գերայի կիրառական արվեստի թանգարանը իր ներկայացուցիչներից մեկին ժյուրի է ուղարկել, որի անդամները Բիրմանի անվան մրցանակ են շնորհում ժամանակակից լուսանկարչության բնագավառում։ Թանգարանի այցելուների թիվը տատանվում է տարեկան երեքից յոթ հազար մարդու միջև։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Узнай мир»: Достопримечательности городов-побратимов Пскова и Великих Лук появились в Википедии». Псковская лента новостей. Псков: ред. А. М. Савенко. 2019 թ․ մարտի 12.
- ↑ «Objekt des Monats im Geraer Museum für Angewandte Kunst». gera.otz.de (գերմաներեն). Ostthüringer Zeitung / OTZ. 2018 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Siegfried Mues, Klaus Brodale Stadtführer Gera / Fotografien von Frank Rüdiger. — 1. Aufl. — Bindlach: Gondrom Verlag, 1995. — 167 S. — ISBN 9783811208216
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karin Hueber, Stefan Roigk (2007). «Museum für angewandte Kunst». Kunst und Kultur, Museumsdatenbank (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
- «Museum für Angewandte Kunst». gera.de (գերմաներեն). Stadtverwaltung Gera. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրառական արվեստի թանգարան (Գերա)» հոդվածին։ |
|