Կինոտեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կինոտեխնիկա, տեխնիկայի բնագավառ, կազմավորվել է կինոնկարների արտադրության, բազմացման և ցուցադրման զարգացման շնորհիվ։ Կինոտեխնիկան օգտագործում է լուսանկարչությունը, օպտիկան, մեխանիկան, լուսատեխնիկան, էլեկտրոնիկան և այլն։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն կիրառվում է գեղարվեստական խաղարկային և վավերագրական կինեմատոգրաֆիայում, գիտական հետազոտությունների, ինֆորմացիայի պահպանման, ուսուցման, հրահանգման և սիրողական նպատակների համար։ Հիմնական գործընթացը կինոժապավենի վրա նկարահանման օբյեկտի շարժման կամ վիճակի հաջորդական փուլերի պատկերումն է և, կինոպրոյեկցիոն էկրանի վրա, որոշակի արագությամբ այդ փուլերի վերարտադրումը։ Կինոտեխնիկան կինոարվեստի տեխնիկական բազան է։

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆի հայտնագործումից հետո (1895) կինոտեխնիկայի հիմնական տեխնիկական միջոցներն են՝

  • կինոնկարահանման ապարատը,
  • կինոպրոյեկցիոն ապարատը և
  • կինոժապավենը։

Կինեմատոգրաֆիայի զարգացման գործընթացում ստեղծվեցին հայտածման մեքենաները, կինոպատճենահան ապարատները, լուսավորման սարքավորումը և այլն։

Կինոտեխնիկայի զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոտեխնիկայի զարգացման փուլերն են՝ համր, հնչուն, ցերեկային, գունավոր, լայնէկրան, պանորամային, լայնֆորմատ կինոն և ստերեոկինոն։ Համր կինոն կինեմատոգրաֆի գոյության առաջին 30 տարիների անվանումն է, երբ կինոտեխնիկայի մակարդակը դեռևս հնարավորություն չէր տալիս թողարկել հնչուն կինոնկարներ։ Գունավոր կինոն գունավոր կինոնկարների արտադրությունն ու ցուցադրումն է, առաջացել է կինեմատոգրաֆի ստեղծման հետ միաժամանակ։

Լայնֆորմատ կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնֆորմատ կինոն կինեմատոգրաֆիայի տեսակ է, որը կինոնկարների նկարահանման և ցուցադրման համար օգտագործում է լայն (50, 55, 65, 70 մմ) ժապավեններ։ Կինոտեխնիկան անընդհատ կատարելագործվում է, լավանում է պատկերի և ձայնի որակը, ընդլայնվում են կինոցուցադրման արտահայտիչ հնարավորությունները, ստեղծվում ավելի լուսազգայուն կինոժապավեններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • И. Б. Гордийчук, В. Г. Пелль Справочник кинооператора / Н. Н. Жердецкая. — М.,: «Искусство», 1979. — 440 с.
  • Б. Коноплёв «Основы фильмопроизводства». — 2-е изд. — М.: «Искусство», 1975. — 448 с.
  • С. А. Саломатин, И. Б. Артишевская, О. Ф. Гребенников 1. Профессиональная киносъёмочная аппаратура и тенденции её развития в СССР // Профессиональная киносъёмочная аппаратура. — 1-е изд.. — Л.: Машиностроение, 1990. — С. 4-36. — 288 с. — ISBN 5-217-00900-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 438 CC-BY-SA-icon-80x15.png