Jump to content

Կիյոհարա Տամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիյոհարա Տամա
ճապ.՝ ラグーザ玉
Ծնվել էհուլիսի 17, 1861(1861-07-17)
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա և Էդո, Ճապոնիա
Վախճանվել էապրիլի 6, 1939(1939-04-06) (77 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտություննկարչուհի
ԺանրYōga?
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԷյսյու Կոբայասի և Salvatore Lo Forte?
ԱմուսինՎինչենցո Ռագուզա
 Kiyohara Tama Վիքիպահեստում

Կիյոհարա Տամա (ճապ.՝ 清原玉, հուլիսի 17, 1861(1861-07-17), Տոկիո, Ճապոնիա և Էդո, Ճապոնիա - ապրիլի 6, 1939(1939-04-06), Տոկիո, Ճապոնիա), հայտնի է նաև որպես Կիյոհարա Օտամա (ճապ.՝ 清原お玉), Էլեոնորա Ռագուզա (ճապ.՝ エレオノーラ・ラグーザ) կամ Ռագուզա Տամա (ճապ.՝ ラグーザ・玉), ճապոնացի նկարչուհի, որն իր կյանքի զգալի մասն անց է կացրել սիցիլիական Պալերմո քաղաքում։ Նրա օրիորդական անունը Կիյոհարա Տամայո է (ճապ.՝ 清原多代):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիյոհարա Տամայոն եղել է Տոկիոյում Մինատոյի հայտնի Սիբա-Սինբորի (Shiba-Shinbori) եկեղեցու կառավարիչ Կիյոհարա Էինոսուկեի (Kiyohara Einosuke) երկրորդ աղջիկը։ Մինչև նախնական կրթություն ստանալը, նա գեղանկարչություն է սովորել ճապոնացի վարպետի մոտ։ Կիյոհարա Տամայոյի կանքը հանկարծակի փոխվեց, երբ սիցիլիացի քանդակագործ Վինչենցո Ռագուզան, ում մոտ մոդել էր աշխատում, երբ ընդամենը 17 տարեկան էր, Ճապոնիայում վեց տարի անցկացնելուց հետո, 1882 թվականին որոշում է որպես քանդակագործության պրոֆեսոր վերադառնալ հայրենիք, Կիյոհարա Էինոսուկեի և նրա կնոջ՝ 21 տարեկան Տամայոյի հետ[1]։

Պալերմոյում Վինչենցո Ռագուզան բացեց կիրառական արվեստի բարձրագույն դպրոց, որտեղ Կիյոհարային և իր կնոջը տեղավորում է աշխատանքի, որպես ճապոնական լաքի տեխնոլոգիայի ուսուցիչներ։ Սակայն հումքի ձեռք բերման հետ կապված դժվարություններից վեց տարի հետո Կիյոհարան կնոջ հետ վերադառնում է Ճապոնիա։ Նրանց դուստրը՝ Տամայոն, որը 1889 թվականին ամուսնացել էր Ռագուզայի հետ և վերցրել իտալական Էլեոնորա Ռագուզա անունը, մնաց Իտալիայում։

Էլեոնորա Ռագուզան նշանակվեց Պալերմոյում բացված Վինչենցոյի գեղարվեստի դպրոցի փոխտնօրեն։ Դպրոցը, որ կոչվում էր «Գեղարվեստա –արդյունաբերական թանգարան, Scuole Officine» (Museo Artistico Industriale, Scuole Officine), բացվել էր 1884 թվականին պետական միջոցների հաշվին Palazzo Belvedere -ում (Casa Benzo): Վինչենցո Ռագուզան ղեկավարում էր տղամարդկանց բաժինը, իսկ Կիյոհարան, կանանց։ Դպրոցը գոյություն ունի մինչ օրս և հայտնի է որպես «Վինչենցո Ռագուզայի և Օտամա Կիյոհարայի Պալերմոյի պետական ինստիտուտ» (Istituto Statale D'Arte di Palermo - Vincenzo Ragusa Otama Kiyohara):

1927 թվականին, ամուսնու մահից հետո, ճապոնական «Osaka Mainichi Shinbun» և «Tokyo Nichinichi Shinbun» թերթերը հրապարակեցին Կիյոհարա Տամայոյի մասին պատմությունների շարք, որն էլ նրան ճանաչում բերեց հայրենիքում։ Գրեթե հիսուն տարի առաջ հեռանալով Ճապոնիայից՝ Կիյոհարան դժվարությամբ էր խոսում մայրենի լեզվով, սակայն որոշել է վերադառնալ հայրենիք։ Վերադառնալուց հետո նա արվեստանոց բացեց Սիբա-Սինբորում, որտեղ էլ մահացավ մի քանի տարի անց։

Կտակի համաձայն նրա աճյունի մոխրի մի մասը պահվել է Ճապոնիայում, Տյոգեն-ձի (Chōgen-ji) ընտանեկան եկեղեցում, մյուս մասը թաղվել է Պալերմոյի գերեզմանոցում (Cimitero di Santa Maria dei Rotoli) ամուսնու գերեզմանի մոտ[2]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիյոհարան յուրօրինակ տաղանդավոր նկարչուհի էր, նրա կողմից ստեղծվել են բազմաթիվ նկարներ և կտավներ, բայց աշխատանքների մեծ մասը, որ նա թողել էր Ճապոնիայում ոչնչացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, իսկ Իտալիայում մնացած ստեղծագործությունները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում։ Բացի այդ նա աշխատել է որպես նկարիչ-լրագրող դատարանի և թերթերի համար։

  • Նավակով աղջիկները լճում (Ragazze in barca sul lago, կտավ/յուղաներկ, 168 x 250 սմ)[3]
  • La Notte dll'Ascensione, կտավ/յուղաներկ
  • Ինքնադիմանկար, 1884[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Research Institute for Cultural Properties, Tokyo
  2. Adriana Falsone La fiaba triste di O’Tama giapponese in Sicilia. La Repubblica, 27 aprile 2008, pag 12, sezione Palermo. URL consultato il 13 gennaio 2009.
  3. Otana Kiyohara Արխիվացված 2013-10-29 Wayback Machine Pagina su Artfact
  4. Autoritratto

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vincenzo Ragusa and his work, National Research Institute for Cultural Properties, Tokyo, retrieved on July 10, 2008
  • (in Japanese) Meiji Sandai Kokusai Romansu, Urayasu News, retrieved on July 10, 2008
  • (in Japanese) Chōgen-ji temple site, article about Kiyohara Tama, retrieved on July 10, 2008
  • Tama Ragusa, from Prominent People of Minato City, retrieved on July 10, 2008
  • (in Japanese) Ragusa Tama retrieved on July 10, 2008
  • (in Italian) Storia, Scuola Media Annessa all'Istituto d'Arte di Palermo, retrieved on July 10, 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիյոհարա Տամա» հոդվածին։