Կիմ Եղիյան
Կիմ Եղիյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1935 (87 տարեկան) Վարդաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1957) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985) |
Պարգևներ |
Կիմ Շմավոնի Եղիյան (հունիսի 18, 1935, Վարդաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1978 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1993-1998 թվականներին՝ նույն ինստիտուտի փոխտնօրեն, միաժամանակ՝ բաժանմունքի պետ, 1998 թվականից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող։
Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկներին և միջուկային ֆիզիկային։ Մշակել է սցինտիլյացիոն հաշվիչներով լիցքավորված մասնիկների նույնականացման եղանակ, ուսումնասիրել է միջուկների և մինչև 250 ՄԷՎ էներգիայով ֆոտոնների փոխազդեցության առանձնահատկությունները։ Կինեմատիկորեն արգելված (կումուլյատիվ) էլեկտրա- և ֆոտոմիջուկային շարժընթացների դիտարկման միջոցով հետազոտել է միջուկային մատերիայի բնույթը կարճ (ենթանուկլոնային) հեռավորությունների վրա[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անանիա Շիրակացու մեդալ, 2003
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|