Կիբեռնետիկայի մուսան (քանդակ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիբեռնետիկայի մուսան
Մերգելյան 23.JPG
«Կիբեռնետիկայի մուսան» քանդակը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.3/11
Համայնք Արաբկիր
Առաջին հիշատակում 1972
Գտնվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Շինարարության ավարտ 1972
Ներկա վիճակ կանգուն


«Կիբեռնետիկայի մուսան» քանդակ, գտնվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) տարածքում, Հակոբ Հակոբյան 3 հասցեում։ Տեղադրվել է 1972 թվականին։ Ընդգրկված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերգելյան ինստիտուտը հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարին պատվիրեց կիբեռնետիկային վերաբերող արձան քանդակել։ 1972 թվականին Քոչարը ստեղծեց «Կիբեռնետիկայի մուսան» արձանը։ Գեղարվեստական խորհուրդը, որը խորհրդային տարիներին պարտադիր պետք է հաստատեր ստեղծագործությունները, հայտարարեց, որ այսպիսի քանդակի հանրային ներկայացումը հնարավոր չէ։ Բայց քանի որ գումարն արդեն ծախսվել էր և անհրաժեշտ էր զեկուցել Մոսկվա, արձանն այնուամենայնիվ տեղադրվեց։ Քանդակը նախատեսվում էր կանգնեցնել ինստիտուտի հանդիպակաց պուրակում, սակայն այն տեղափոխվեց ինստիտուտի փակ բակ, որպեսզի տեսնողների քանակը սահմանափակ լինի, քանի որ Մերգելյան ինստիտուտը համարվում էր փակ օբյեկտ։

«50-ամյակ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» նամականիշը

Վերջին տարիներին խոսվում է քանդակը քաղաքի կենտրոն, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտա տեղափոխելու մասին[1]։ Այդ հարցը դեռևս լուծում չի ստացել։

2006 թվականին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի 50-ամյակին նվիրված թողարկվել է «50-ամյակ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» նամականիշը[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատկերում է հանգիստ, թուլացած դիրքով կիսապառկած ու կարծես մեդիտացիայի մեջ հայտնված մուսային, որը տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ տեղ-տեղ մարմնի միջից դուրս են սողոսկում մեխանիզմների բեկորները, լարերն ու զսպանակները։ Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն քայքայվում ու մաշկափոխվում է։ Նրա կմախքանման մարմնից մնացել է հիմնական առանցքը։

Այս կիսաիրական, կիսաերևակայական մուսան հենված է շատ կոնկրետ իրի՝ հայկական կարասի վրա, որից մեղմ շիթով պետք է ջուր հոսեր։ Սակայն այսօր քանդակը ջրազրկված է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.3/11


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]