Կիբելայի շատրվան (Մեխիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիբելայի շատրվան (իսպ.՝ Fuente de Cibeles), Իսպանիայի Կառլ III թագավորի օրոք ճարտարապետ Վենտուրա Ռոդրիգեսի կողմից 1777-1792 թվականներին Մադրիդի Կիբելայի հրապարակում կառուցված շատրվանի բրոնզե կրկնօրինակ Մեխիկոյի Լա Ռոմա շրջանում՝ Օախակա, Դուրանգո, Մեդելին և Էլ Օրո փողոցների հատման վայրում։

Շատրվան-հուշարձանը Մեքսիկայում տեղադրվել է որպես իսպանական և մեքսիկական համայնքների միջև եղբայրության խորհրդանիշ 1980 թվականին։ 2011 թվականին Մեխիկոյի քաղաքային իշխանությունների սպասարկման ծրագրի շրջանակներում բարեկարգվել է։ Հրապարակի հետ միասին այն համարվում է քաղաքի առավել խորհրդանշական վայրերից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1980 թվականի սեպտեմբերի 5-ին։ Բացմանը ներկա են գտնվել Մեքսիկայի նախագահ Խոսե Լոպես Պորտիլյոն, Մադրիդի քաղաքապետ Էնրիկե Տիերնո Գալվան, Մեխիկոյի քաղաքապետ Կառլոս Հանկ Գոնսալեսը[2]։

Բնօրինակ շատրվանը Մադրիդում

Շատրվանը գտնվում է 19-րդ դարում կառուցված նախկին Միրավիլ հրապարակում՝ Միրավիլի 3-րդ կոմսուհու հողատարածքներ տանող հին ճանապարհի հատման վայրում[2]։ Այժմ այդ հատվածով անցնում են Օախակա և Դուրանգո փողոցները։ Հրապարակից ներքև գտնվող ջրհորը եղել է Էլ Ռոմա շրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրը[3]։ Այս շատրվան-հուշարձանը իսպանացի էմիգրանտների նվերն է Մեխիկո քաղաքին։

2011 թվականին Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էբրարդը հայտարարեց, որ 67 հուշարձաններ կընդգրկվեն պահպանման ու վերակառուցման ծրագրում, այդ թվում նաև շատրվանը։ Վերանորոգման ընթացքում «վերականգնվեցին հուշարձանի կորած կտորները, բրոնզե քանդակները, բարելավվեց ջրային համակարգը, կանաչ տարածքները և լուսավորումը` նվազեցնելով էներգիայի ծախսերը[4]։ Շատրվանի վերաբացումը տեղի ունեցավ 2011 թվականի հունվարի 21-ին, որին մասնակցեցին Մեխիկոյի քաղաքապետը, Մեքսիկայում Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մանուել Ալաբարտը, Մեխիկոյի աշխատանքների և ծառայությունների կառավարման քարտուղար Ֆերնանդո Աբուատիսը[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանախումբը ունի 12,5 մետր երկարություն, 4,7 մետր լայնություն, 5,5 մետր բարձրություն, կշռում է 12 տոննա[2]։ Ինսուրխենտես մետրոյից և Դուրանգո մետրոբասից գտնվում է երկու թաղամաս հեռավորության վրա՝ Օախական, Դուրանգո, Մեդելին և Էլ Օրո չորս փողոցների հատման վայրում։

Շատրվանը գտնվում է երթևեկության պտույտի կենտրոնում՝ շրջապատված հանրախանութներով ու ռեստորաններով։ Ամեն շաբաթ այստեղ կազմակերպվում է բացօթյա շուկա, որը հայտնի է “el tianguis de la Cibeles” կամ “el bazar de Oro” անուններով[5]։

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանը բաղկացած է հռոմեական պտղաբերության աստվածուի Կիբելայի արձանից՝ գլխին թագ, ձեռքին գավազան և բանալի՝ երկրի վրա իր իշխանության խորհրդանիշները, նստած է առյուծներով կառքի վրա[3], որոնք Հիպոմոնեսի և Ատլանտայի դիցաբանական կերպարներն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Entrega GDF obras de restauración de fuente La Cibeles». Excelsior (spanish). 2011 թ․ հունվարի 21. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «Fuente de la Cibeles». SECTURDF (spanish). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Pineda-Blancarte, Ángel (2007 թ․ սեպտեմբերի 22). «La Colonia Roma». Recorri2 (spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Balboa, Berenice (2011 թ․ հունվարի 21). «Remodelan fuente de La Cibeles en la Roma». El Universal (spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Las Cibeles». Nunet (spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)