Կերպարվեստի թանգարան (Վրաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերպարվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Ղեկավարության նստավայրԹբիլիսի, Վրաստան
Հիմնադրվել էսեպտեմբերի 26, 2018
Կայքfinearts.ge/en
Քարտեզ
Քարտեզ

Վրաստանի կերպարվեստի թանգարան (վրաց.՝ ქართული სახვითი ხელოვნების მუზეუმი), մասնավոր կերպարվեստի թանգարան Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում (Վրաստան)[1]։ Թանգարանում է գտնվում Վրաստանի «Մագտիկոմ» խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության հիմնադիրների՝ Գեորգի (Գիա) Ջոխտաբերիձեի և Մանանա Շևարդնաձեի ընտանիքի արվեստի ստեղծագործությունների մասնավոր հավաքածուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի (Գիա) Ջոխտաբերիձեն և նրա կինը՝ Մանանա Շևարդնաձեն, 1990-ականներին սկսել են արվեստի ստեղծագործություններ հավաքել։ Հաջող ձեռնարկատիրական գործունեությունից հետո Ջոխտաբերիձեն սկսել է արվեստի ստեղծագործություններ գնել իր անձնական հավաքածուի համար։ Նա շուտով հասկացել է, որ եթե իր հավաքածուն տարածվի աշխարհով մեկ՝ առանց համապատասխան պահեստավորման, առանց հանրային ցուցահանդեսների, ապա այն ընդմիշտ կկորչի։ Ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է Խորհրդային Միության տարիներին, այդ պատճառով էլ նկարները դեռ լայն ճանաչում չունեին աշխարհում։ Ջոխտաբերիձեի մոտ գաղափար է ծնվել հավաքել, վերականգնել և պահպանել վրացական արվեստի ստեղծագործությունները։

Վրաստանի կերպարվեստի թանգարանը Ռուսթավելի պողոտայում

Ի սկզբանե թանգարանի նոր շենքի կառուցում չի նախատեսվել, կոլեկցիոները պատրաստվել է բոլոր նկարները փոխանցել Վրաստանի պետական թանգարաններին։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզման և դրան հաջորդած տնտեսական ու քաղաքացիական ցնցումների պատճառով պետական թանգարանները հայտնվել են ծանր վիճակում և չեն կարողացել ընդունել բոլոր աշխատանքները[2]։

Ջոխտաբերիձեն, ով գլխավորել է Վրաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունը, որոշել է կառուցել շինությունների համալիր, որը կդառնա Վրաստանի կերպարվեստի թանգարան և Արվեստի տուն։

Շինարարությունը սկսվել է 2013 թվականին։ Կառույցը համարվում է Վրաստանում միակ շինությունը, որը կառուցվել է հատուկ արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսների կազմակերման համար։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 26-ին, իսկ այցելուների համար այն բացվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին։

Թանգարանում պահվում են ավելի քան 3500 արվեստի ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են ավելի քան 80 նկարիչների կողմից վերջին 70 տարիների ընթացքում[3], այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Georgian Fine Arts Museum to Open to Public from October 2». Georgia Today. 2018 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  2. «They just trusted me - George Jokhtaberidze - Nature». Scribd.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  3. «GMOFA». Finearts.ge. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]