Կերինյան եղջերու
Կերինյան եղջերու | |
---|---|
«Կերինյան եղջերու» | |
Տեսակ | առասպելական էակ և Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | արական |
Կյանքի ժամանակաշրջան | Հերոսների դարաշրջան |
Ceryneian Hind Վիքիպահեստում |
Կերինյան եղջերու (հուն․՝ Ελαφος Κερυνῖτι), հին հունական դիցաբանությունից Արտեմիսի կախարդական, հմուտ եղնիկը ոսկե կոտոշներով և պղնձե ոտքերով, որը բնակվում էր Օյնոեյում։ Այն Արտեմիսին նվիրել էր Տայգետեն։ Այդ էակը Արտեմսիսի կողմից ուղարկված է եղել Արկադիա` դաշտերը ավերելու միջոցով մարդկանց պատժելու համար։
Ըստ Կալիմաքոսի` եղել է հինգ եղնիկ, հասակները` ցուլից բարձր, ոսկե կոտոշներով։ Չորսին բռնել է Արտեմիսը, լծելով իր մարտակառքում, սակայն մեկը Հերայի կամքով փախել է[1]։
Հերակլեսի 4-րդ սխրանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսն ուղևորվում է Կերինյան եղջերուին բռնելու, որին այնուհետև նա պետք է հասցներ Միկենե։ Դա մի զարմանահրաշ եղջերու էր՝ ոսկե եղջյուրներով, պղնձե ոտքերով, որին Արտեմիս աստվածուհին էր ուղարկել մարդկանց պատժելու համար։ Եղջերուն կարող էր առանց հոգնածություն զգալու սուրալ հովիտներում։
Մոտ մեկ տարի է տևում եղջերուի հետապնդումը, որը կտրել-անցել էր գետեր, լեռներ և հարթավայրեր։ Վերջապես Հերակլեսը կարողանում է եղջերուին հասնել ծայր հյուսիսում՝ Իստրոսի ակունքների մոտ։ Հերակլեսին քիչ էր մնացել, որ բռնի եղջերուին, սակայն եղջերուն հետ՝ դեպ հարավ է փախչում։ Հերակլեսը միայն Արկադիայում է կարողանում հասնել եղջերուին, բայց այս անգամ հերոսն իր նետերով վերավորում է եղջերուի ոտքը, որից հետո կարողանում է բռնել նրան։
Արտեմիսը զայրանում է Հերակլեսի վրա և հանդիմանեց նրան իր եղջերուին վիրավորելու համար։ Իսկ Հերակլեսն էլ պատասխանում է, որ ինքը երկնաբնակներից վեր չի դասում իրեն, իսկ եղջերուի որսը Էվրիսթևսի նախաձեռնությունն է, այլ ոչ թե իր։ Արտեմիսը ներում է հերոսին, և Հերակլեսը եղջերուին հասցնում է Միկենե[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերինյան եղջերու» հոդվածին։ |
|