Կերային շաքարասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կերային շաքարասնկեր, բնափայտի, սպիրտային արտադրության թափոնների, արևածաղկի ունդակեղևի, ծղոտի վրա աճեցվող շաքարասնկերի որոշ տեսակներ։ Տալիս են գյուղատնտեսական կենդանիներին խտացրած կամ համակցված կերերի հետ որպես կերահավելում։ Լավ յուրացնում են գյուղատնտեսական բոլոր կենդանիները (89-96-ով)։ 1 կգ չոր շաքարասնկերի ընդհանուր սննդարարությունը 1.03-1.16 կերային միավոր է։ Չոր շաքարասնկերի քիմիական բաղադրությունն է՝ ջուր՝ 9.7, պրոտեին՝ 45.6, ճարպեր՝ 1.5, թաղանթանյութ՝ 0.2, անազոտ էքստրակտային նյութեր՝ 35.2, մոխիր՝ 7.8։ Շաքարասնկերի սպիտակուցը լիարժեք ու դյուրամարս է, պարունակում է «В» խմբի, А, Е, К վիտամիններ, ինչպես նաև պրովիտամին D2 (էրգոստերին), ֆերմենտներ, հորմոններ, միկրոտարրեր, կենդանու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր ամինաթթուները (հատկապես լիզին, մեթիոնին, տրիպտոֆան)։ Սպիտակուցի պարունակությամբ 1 կգ չոր շաքարասունկը համարժեք է 2.42 կգ մսին։ Շաքարասնկերը բարձրացնում է կենդանիների մթերատվությունը, պտղատվությունը, կրճատում բտման ժամկետը, լավացնում ձվի, մսի համային հատկությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 472 CC-BY-SA-icon-80x15.png