Կետե Կոլվիցի տուն-թանգարան (Մորիցբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կետե Կոլվիցի տուն-թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունՄորիցբուրգ
Հիմնադրված է1995
Տուն-թանգարանը

Կետե Կոլվիցի տուն-թանգարան (Մորիցբուրգ) (գերմ.՝ Käthe-Kollwitz-Haus Moritzburg), նախկինում՝ Ռյուդենհոֆ/ Rüdenhof)[1][2][3], Գերմանիայում նկարչուհի Կետե Կոլվիցի կյանքի ու ստեղծագործության արտացոլմանը նվիրված երեք թանգարաններից մեկը (մյուս երկուսը գտնվում են Բեռլինում և Քյոլնում)։ Գործում է Սաքսոնիա երկրամասի մայրաքաղաք Դրեզդենին մերձակա Մորիցբուրգ քաղաքում, որտեղ նկարչուհին անց է կացրել իր կյանքի վերջին ամիսները՝ 1944 թվականի օգոստոսից մինչև իր մահը 1945 թվականի ապրիլի 22-ին[4]։ Ըստ քաղաքային իշխանությունների որոշման՝ հուշաթանգարանը պետք է բացվեր դեռևս 1945 թվականին, սակայն դրա բացումը ձգձգվել է մինչև նկարչուհու մահվան 50-րդ տարելիցը և կայացել է 1995 թվականի ապրիլի 22-ին[5]։

Թանգարանի մշտական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիցբուրգյան թանգարանի հավաքածուում Կետե Կոլվիցի աշխատանքների քանակն այնքան մեծ չէ, որքան Քյոլնի ու Բեռլինի թանգարաններինը։ Այստեղ հիմնականում ուշադրությունը սևեռվել է նկարչուհու կենսագրության և հոգեկերտվածքի արտացոլման վրա։ Ցուցադրվող նյութը ժամանակագրական կարգով դասավորել են յոթ սենյակներում՝ զուդադրությամբ ներկայացնելով կին արվեստագետի կենսագրության առանձին դրվագներն ու յուրաքանչյուր կոնկրետ շրջանում ստեղծած գործերը։ Ընդ որում՝ ներկայացված են նաև լուսանկարներ, քաղվածքներ նկարչուհու օրագրերից ու նամակներից[6]։

Ժամանակավոր ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք նվիրվում են կամ Կետե Կոլվիցի ստեղծագործության առանձին կողմերի վերհանմանը, կամ նրա ժամանակակից այլ արվեստագետների ստեղծագործությունների արտացոլմանը։ Գործում է նաև արհեստանոց, որտեղ փորագրանկարչությամբ հետաքրքրվողները կարող են ծանոթանալ գրավյուրների ստեղծման նրբություններին և տպագրական մամլակով աշխատելու ձևերին[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետե Կոլվից Կետե Կոլվիցի թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kathrin Krüger-Mlaouhia (2017-05-16)։ «Ein Versprechen an Käthe Kollwitz»։ saechsische.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-04-13 
  2. «Käthe Kollwitz Haus Moritzburg - Biografie»։ kollwitzhaus.de (գերմաներեն)։ Վերցված է 2017-07-08  Archived 2020-01-15 at the Wayback Machine.
  3. «Fluchtort Moritzburg - Heute vor 50 Jahren starb nahe Dresden eine der größten deutschen Künstlerinnen: Käthe Kollwitz: "Ich bin aus der Wahrheit der fünf Sinne"»։ Berliner Zeitung (գերմաներեն)։ Վերցված է 2017-07-08 
  4. Das Haus: Geschichte. Archived 2014-11-12 at the Wayback Machine. Käthe-Kollwitz-Haus Moritzburg. Retrieved 29 August 2015. (german)
  5. Das Haus: Geschichte. Archived 2014-11-12 at the Wayback Machine. Käthe-Kollwitz-Haus Moritzburg. Retrieved 29 August 2015. (german)
  6. Das Haus: Obergeschoss – Die Ausstellung. Archived 2016-03-23 at the Wayback Machine. Käthe-Kollwitz-Haus Moritzburg. Retrieved 29 August 2015. (german)
  7. Das Haus: Erdgeschoss. Archived 2016-03-23 at the Wayback Machine. Käthe-Kollwitz-Haus Moritzburg. Retrieved 29 August 2015. (german)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]