Կետերի և դելֆինների համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կետերի և դելֆինների համաշխարհային օր (անգլ.՝ World Whale and Dolphin Day), տոն, որը հաստատել է Միջազգային ձկնորսական հանձնաժողովը 1986 թվականին։ Այն նշվում է հուլիսի 23-ին[1], քանի որ 1982 թվականին այդ օրը Միջազգային ձկնորսական հանձնաժողովը դեմ է քվեարկել 1985-86 թվականներից կետերի առևտրային ձկնորսությանը[2][3]։

Արգելքը ուժի մեջ է մտել 1986 թվականի փետրվարի 19-ին։ Դրա պատվին ամեն տարի փետրվարի 19-ին նշվում է մեկ այլ տոն՝ Կետերի համաշխարհային օրը։ Այն համարվում է նաև այլ ծովային կաթնասունների պաշտպանության օր։ Երբեմն տարբեր երկրների բնապահպանական կազմակերպություններ համատեղ նվիրում են այս օրը որևէ կաթնասունի պաշտպանությանը, որին սպառնում է ոչնչացում[1][4][5]։

Կետերի որս «գիտական նպատակներով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Միջազգային ձկնորսական կազմակերպությունը արգելել է կետերի որսը, Ճապոնիան պատժամիջոցների սպառնալիքի տակ, ստիպված էր միանալ պայմանագրին, բայց իր համար փոքրիկ սողանցք է թողել՝ գիտական նպատակներով կետեր որսալու համար։ 2007 թվականին ձկնորսության քվոտան եղել է 950 կետ, այսինքն՝ ամեն օր Ճապոնիան որսացել է մոտ երեք կետ։ Նույն թվականին ճապոնական ձկնորսական Նիսին-մարու նավատորմում հրդեհ տեղի ունեցավ և «ուսումնասիրության» համար սպանվեցին 508 կենդանիներ։ Այս միջադեպից հետո Ճապոնիան առաջարկեց վերսկսել կետերի ձկնորսությանը նրանց զուգավորման ընթացքում։ Գիտական աշխատանքների ավարտից հետո կենդանիների միսը հիմնականում գտնվել է ճապոնական ռեստորաններում։ Ճապոնիայում նախատեսվում է վերսկսել սապատավոր կետերի ձկնորսությունը[6]։

2010 թվականի փետրվարի 19-ին Ավստրալիայի վարչապետ Քևին Ռադդը պահանջել էր, որ Ճապոնիան դուրս գա ձկորսական արդյուհանումից, այլապես սպառնացել է Հաագայում Միջազգային քրեական դատարանում դատական գործ հարուցել Տոկիոյի դեմ[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Всемирный день китов и дельфинов». Календарь праздников. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  2. Brakes P., Simmonds M. P. Whales and Dolphins: Cognition, Culture, Conservation and Human Perceptions. — Routledge, 2013. — P. 42. — 256 p. — ISBN 9781317974697
  3. International Whaling Commission IWC Schedule. — 2013. — P. 5.
  4. «Сегодня — День защиты китов и морских млекопитающих». Харьковские Известия. 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Всемирный день китов». РИА Новости. 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  6. «Япония впервые за 20 лет не смогла выбрать квоту на промысел китов». ՌԻԱ Նովոստի. 2007 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Австралия пригрозила Японии международным судом за промысел китов». Lenta.ru. 19 февраля 2010 года.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]