Օվկիանոսների համաշխարհային օր
Օվկիանոսների համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Ocean Day, իսպ.՝ Día Mundial del Océano), հունիսի 8-ին նշվող ամենամյա տոն։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2009 թվականի փետրվարի 12-ին (որոշում № A/RES/63/111[1])։
Օրվա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական, բարձր մակարդակով օվկիանոսների համաշխարհային օր նշելու գաղափարը հնչել է 1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։
Այդ ժամանակից սկսած բոլոր այն երկրները, որ կապ ունեն համաշխարհային օվկիանոսի հետ, այդ օր տոնում են։ Գիտնականները, բնապահպանները, ձկնաբանները, բազմաթիվ ակվարիումների, կենդանաբանական այգիների աշխատակիցները հունիսի 8-ին կենտրոնացնում են իրենց գործունեությունը, նպաստելու օվկիանոսի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհի պահպանմանը օվկիանոսների համար ամենամեծ վտանգից՝ մարդկային գործունեությունից[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումը Archived 2015-11-17 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Հունիսի 8-ը օվկիանոսների համաշխարհային օրն է, Տոների օրացույց 2010 (ռուս.)