Կեչառիսի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կեչառիսի գրչության կենտրոն գրչության կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է 11-րդ դարից՝ Պահլավունի, ապա՝ Վաչուտյան և Խաղբակյան բարեգործ իշխանական տների հովանավորությամբ։ Մեզ հասած առաջին ձեռագիր հիշատակարանը Աստվածատուր կրոնավորի պատվերով 1184 թվականին ընդօրինակել է նրա որդին՝ Ադդեն։ 1233 թվականին մի մատյանի ընդօրինակությանը մասնակցել է Ստեփանոս Կեչառեցին։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Կեչառիսի գրչության կենտրոնում գործել է Խաչատուր Կեչառեցին։ 1491 թվականին Գալուստ Աբեղան այստեղ ընդօրինակել է Ավետարան, որը ծաղկել է Մկրտիչ մանրանկարիչը (Մատենադարան, ձեռնարկ № 3989), 1499 թվականին Մատթեոս գրիչը վանահայր Փիլիպոսի պատվերով ընդօրինակել է Մաշտոց (Մատենադարան, ձեռնարկ № 1039), 1561 թվականին Մատթեոս արքեպիսկոպոսի պատվերով գրիչ և մանրանկարիչ Փիլիպոսն ընդօրինակել ու նկարազարդել է Ավետարան (Մատենադարան, ձեռնարկ № 3603), իսկ 1578 թվականին Ավետարան է ընդօրինակել Փիլիպոսի աշակերտ Առաքել սարկավագը։

Կեչառիսի գրչության կենտրոնի մատենադարանում պահվել են տեղում գրված և ընդօրինակված, նաև նվիրատվություններով և այլ ճանապարհներով ձեռք բերված մատյաններ։ Հայտնի է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու 1051 թվականի մի գրություն, որտեղ վանքին տրված նվիրատվությունների շարքում նշված են նաև գրքեր։ 1677 թվականին Կեչառիսին Ավետարան է նվիրել նաև ոմն Մկրտիչ (Մատենադարան, ձեռնարկ № 335)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890։ Յովսէփեան Գ., Խաղբակեանք կամ Պռօշեանք Հայոց պատմութեան մէջ, հ. 2, Անթիլիաս, 1969։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։