Կենցաղային սպասարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենցաղային սպասարկում, բնակչության, սպասարկման ոլորտի մաս. բնակչությանը մատուցում է ոչ արտադրական և արտադրական ծառայություններ։ Արտադրական ծառայություններն իրականացնում են բնակչության անհատական պատվերներով անձնական սպառման առարկաներ, կահույք պատրաստող և նորոգող, տնային գործածության մետաղե իրեր, կենցաղային մեքենաներ և սարքեր, անձնական տրանսպորտային միջոցներ նորոգող, կոշիկ, կարի արտադրանք, մորթե և կաշվե իրեր, տեքստիլ ու կաշվի գալանտերեային իրեր կարող և նորոգող, քիմիական մաքրման, ներկման ձեռնարկությունները, լվացքատները և այն։ Ոչ արտադրական ձեռնարկություններն են՝ բաղնիքները, վարսավիրանոցները, բնակչությանը վարձով ապրանքներ տվող ձեռնարկությունները, տեղեկատու ու տարբեր ծառայությունների բյուրոները։ Կապիտալիզմի պայմաններում Կենվաղային սպասարկման զարգացումը հետապնդում է առևտրական նպատակներ և ընթանում անհամաչափ։ Արտասահմանյան մի շարք երկրներում հատկապես արագ են ընդլայնվում ավտոմոբիլների սպասարկման և նորոգման, հագուստի քիմիական մաքրման, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի ու կոշիկի շտապ նորոգման ձեռնարկությունները։ 1970-ական թվականներին ԱՄՆ-ում կար Կենցաղային սպասարկման 770 հազար ձեռնարկություն (մոտ 1, 9 միլիոն աշխատողով), որոնց դրամամուտքը կազմում էր 17, 5 միլիարդ դոլլար։ Սոցիալիզմի ժամանակ Կենցաղային սպասարկման ոլորտի ընդլայնումը ժողտնտեսության զարգացման և բնակչության բարեկեցության բարձրացման ցուցանիշներից է։ Նպատակը տնային տնտեսությունն աստիճանաբար Կենցաղային սպասարկման հասարակական ձևերով վերափոխելն է և, այդ հիմքի վրա, կենցաղում կնոջ փաստացի անհավասարության մնացորդների, քաղաքի և գյուղի սոցիալ-տնտեսական և կուլտուրական տարբերությունների վերացումն է, երկրի կենտրոնական և հեռավոր շրջանների բնակչության կյանքի կենցաղային պայմանների հավասարեցումը, կենցաղում կոլեկտիվիզմի դաստիարակումը։ ենցաղային սպասարկման ընդլայնումը նպաստում է աշխատավորների ազատ ժամանակի օգտագործման բարելավմանը, կուլտուրական մակարդակի բարձրացմանը։ ԽՍՀՄ միութենական հանրապետություններում 1965 թվականին կազմակերպվել են Կենցաղային սպասարկման մինիստրություններ, երկրամասերում և մարզերում՝ վարչություններ։ 1977 թվականին Կենցաղային սպասարկման 263, 5 հազար ձեռնարկությունները բնակչությանը մատուցել են 6, 3 միլիարդ ռուբլու կենցաղային ծառայություն։ Այս ոլորտի համար բարձրորակ կադրեր պատրաստելու նպատակով ստեղծվել են բուհեր, բնակչության Կենցաղայինյ սպասարկման բարելավման հարցերն ուսումնասիրող հետազոտական և նախագծային-տեխնոլոգիական ինստիտուտներ։ 1977 թվականին ՀՍՍՀ-ում կար Կենցաղային սպասարկաման 3956 ձեռնարկություն՝ մոտ 24 հազար աշխատողով, որոնք բնակչությանը մատուցել են 57, 5 միլիոն ռուբլու կենցաղային ծառայություն։ Արտադրական ծառայությունների ընդհանուր ծավալում կարի, մորթե և կաշվե, տեքստիլ, գալանտերեային իրերի անհատական պատրաստման ծառայությունները կազմում էին 12, 6, կենցաղային մեքենաներինը և սարքերինը՝ 7%։ Ոչ արտադրական ծառայությունների մեջ առաջինը վարսավիրանոցների ծառայություններն էին (9, 6%), ապա՝ բնակարանների նորոգումն ու շինարարությունը (8, 9%)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 381 CC-BY-SA-icon-80x15.png