Կեկուշևայի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեկուշևայի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԽամովնիկի շրջան
Հիմնադրված է1903
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Կեկուշևայի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Кекушевой), շենք Մոսկվայի կենտրոնում, որը կառուցել է ճարտարապետ Լև Կեկուշևը։ Ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ։ Հասցեն` Օստոժենկա փողոց, տուն 19, շինություն 1։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին ճարտարապետ Լև Նիկոլաևիչ Կեկուշևը Օստոժենկա փողոցում կառուցել է առանձնատուն (տուն թիվ 21), երկու տարի անց նա հարևանությամբ կառուցել է եկամտաբեր տուն (թիվ 19)։ Այդ երկու շենքն էլ ճարտարապետը գրել է իր կնոջ` Աննա Իոնովնա Կեկուշևայի (օրիորդական ազգանունը` Բոլոտովա) անունով[2]։ 1913 թվականին եկամտաբեր տան մի մասն իր բուժարանի համար վարձակալել է բժիշկ Բակունինը։ Խորհրդային տարիներին շենքում տեղակայված էր մաշկային հիվանդությունները բուժելու համար նախատեսված հիմնարկություն[3]։

2000-ական թվականներին տունը վերակառուցվել է[2]։ 2016 թվականին այն դարձել է «ՌՊԱ էստեյտ» ընկերության սեփականությունը, որը պատկանում է «Տրանսնեֆտ» ընկերության նախագահ Նիկոլայ Տոկարևի դստերը` Մայա Բոլոտովային և նրա ամուսնուն։ 291,5 մլն ռուբլի մեկնարկային գնի դեպքում շենքը գնվել է 390 մլն ռուբլով[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռահարկ շենքը կառուցվել է ճարտարապետ Լև Կեկուշևի նախագծով։ Շենքի ճակատին չկան ճոխ դեկորներ, բայց, միևնույն ժամանակ, այն հարուստ է քանդակներով։ Օստորժենկա են դուրս գալիս երեք շարք կամարաձև պատուհան-խորշեր, որոնք ունեն տարբեր չափսեր ու ձևեր[5]։ Մուտքի վերևում փոքր պատշգամբ է։ Դեկորը ներկայացված է շագանակենու տերևներով։ Ճարտարապետը դրանք տեղադրել է վահանազարդերի ներսում` երկրորդ և երրորդ հարկերի պատուհանների միջև, ինչպես նաև կիսաշրջանաձև ատտիկոսի վրա, որտեղ տերևները շրջանակում են տան սեփականատերերի միացագիրը` «Ա» և «Ս» տառերը։ Մասնագետների կարծիքներն այդ տառերի նշանակության վերաբերյալ տարբեր են։ Վարկածներից մեկի համաձայն` «Ա» տառը նշանակում է «Աննա»` Կեկուշևի կնոջ անունը։ «Ս» տառը, ենթադրաբար, համապատասխանում է տան հաջորդ տիրոջ` Սերգեյ Աստախովի անվանը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. 2,0 2,1 2,2 «Доходный дом архитектора Л. Кекушева» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
  3. Ю. А. Федосюк Москва в кольце Садовых. — М., 1983. — С. 81.
  4. Родственники президента «Транснефти» купили доходный дом Кекушева на Остоженке // «Ведомости», 16 августа 2016.
  5. И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач Москва. Архитектурный путеводитель. — М.: Стройиздат, 1997. — С. 292. — ISBN 5-274-01154-3