Կելե (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կելե
ռուս.՝ Келе
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՄիխայիլ Ալդաշին և Peep Pedmanson?
ՍցենարիստՄիխայիլ Ալդաշին և Peep Pedmanson?
ՀնչյունավորումQ111957393? և Q111957404?
Բեմադրող նկարիչՄիխայիլ Ալդաշին
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն6 րոպե
Թվական1988

Կելե (ռուս.՝ Келе), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվաել է 1988 թվականին, ըստ Կելեի և աղջիկների մասին չուկչայական հեքիաթի մոտիվների[1]։ Մուլտֆիլմում օգտագործվել է չուկչայական ազգային երաժշտություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուկչայական բնակատեղից երկու աղջիկ որոշում են տայգայից հատապտուղներ հավաքել և լսում են, թե ինչպես է հրեշ Կելեն սրինգ նվագում։ Թողնելով սրինգը` Կելեն գնում է հատապտուղ ուտելու, այդ ժամանակ աղջիկները գտնում են սրինգը և սկսում նվագել։ Շատ տարվելով` նրանք չեն նկատում, թե ինչպես է աղմուկով նրանց մոտենում Կելեն։ Բռնելով աղջիկներին` նա որոշում է հանգստանալ և նրանց կախում է ծառից։ Աղջիկները խնդրում են թռչուններին ազատել իրենց, թռչունները ազատում են նրանց, և նրանք փախչում են։ Արթնանալով` Կելեն վազում է նրանց փնտրելու։ Հասնելով լայն գետին` նա հարցնում է մյուս ափն անցած աղջիկներին, թե ինչպես հասնել նրանց։ Նրանք խորհուրդ են տալիս հրեշին խմել գետի ջուրը և, չորացնելով այն, անցնել գետի հատակով։ Հիմար Կելեն այդպես էլ վարվում է, բայց շատ ջուր խմելով` պայթում է։ Աղջիկները երջանիկ վերադառնում են տուն, իսկ Կելեն, կարելով իր տաբատի պատռվածքը, մխիթարվում է սրինգի նվագով։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորներ Միխայիլ Ալդաշին, Պեէպ Պեդմանսոն
Սցենարի հեղինակներ Միխայիլ Ալդաշին, Պեէպ Պեդմանսոն
Բեմադրող նկարիչ Միխայիլ Ալդաշին
Նկարիչներ Նատալյա Դեմիդովա, Պեէպ Պեդմանսոն, Վ. Բայրամով
Անիմատորներ Լյուդմիլա Իգնատենկո, Միխայիլ Ալադշին, Պեէպ Պեդմանսոն
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Տնօրեն Տ. Զոզուլյա
Հնչյունային ռեժիսոր Սերգեյ Կարպով
Գեղարվեստական ղելավար Անդրեյ Խրժանովսկի
Խմբագիր Ելենա Միխայլովա
Դերերը հնչյունավորել են Ալեքսանդր Զակրժևսկի, Պոլինա Սնեսարևա

Փառատոններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-«ФесАн» կինոփառատոն, «Պոլկան» մրցանակ[2]։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Masters of Russian Animation Volume 4» մուլտֆիլմերի ժողովածուում։ Ժողովածուում ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Դուռը» (1986), «Ազատագրված Դոն Կիխոտը» (1987), «Մարտինկո» (1987), «Ստորգետնյա մեծ պարահանդես» (1987), «Կատուն և ծաղրածուն» (1988), «Կելե» (1988), «Երազ» (1988), «Երկրորդ ես» (1989), «Ընկերուհին» (1989), «Կվաժդի կվա» (1990), «Կատուն և Կոն» (1990)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сказка о Келе и девушках». National Geographic. 3 мая 2011 года. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  2. ««Келе» — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  3. Masters of Russian Animation Volume 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]