Կաֆր Կաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կաֆր Կաննա
Kana068.JPG
Կոորդինատներ: 32°45′0″ հս․ լ. 35°21′0″ ավ. ե. / 32.75000° հս․. լ. 35.35000° ավ. ե. / 32.75000; 35.35000
ԵրկիրԻսրայել Իսրայել
Մակերես10,06 կմ²
ԲԾՄ252 մետր
Բնակչություն21 296 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+2
##Կաֆր Կաննա (Իսրայել)
Red pog.png

Կաֆր Կաննան քաղաք է Գալիլեայում, Իսրայելի հյուսիսային շրջանի մի մասն է: Այն նույնացվում է Նոր Կտակարանի Կանա գյուղի հետ, որտեղ Հիսուսը ջուրը փոխակերպեց գինու[1][2]: 2014 թվականի տվյալներով` քաղաքի բնակչությունը կազմել է 20,832 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն և դասական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Իսրայելի կառավարության հնագիտական պեղումների բացահայտած մնացորդները թվագրվում են նեոլիտականից մինչև մամլուկների ժամանակաշրջաններին։ Կանան հիշատակվում է հնագույն արխիվներում և հայտնի էր հռոմեա-հրեական պատմիչ Հովսեփոս Փլավիոսի ժամանակներից[3]: Ժամանակակից քաղաքի ծայրամասում են գտնվում հրեական իմաստուններ ռաբբի Սիմեոն բեն Գամլիելի, Սինեդրիոնի արքայազն Նասիի գերեզմանները։ Վերջինիս գերեզմանը դարերի ընթացքում եղել և մնացել է հրեական ուխտատեղի[4][5]:

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասիր Խոսրովը այցելել է այս գյուղը 1047 թվականին` իր օրագրում նկարագրելով հետևյալ կերպ․ «Դեպի հարավ (Կաֆր Կաննայից) կա մի բլուր, որի գագաթին նրանք կառուցել են մի հիանալի վանք։ Այն ունի ամուր դարպաս, իսկ Յունուս (Հովնան) մարգարեի գերեզմանը [...] ցուցադրվում է ներսում։ Վանքի դարպասի մոտակայքում ջուրը քաղցրահամ է։ Աքրան գտնվում է 4 լիգա հեռավորության վրա»[6]: Կաֆր Կաննան գրավվել է 1099 թվականին՝ խաչակիրների կողմից։ Մոտ 1300 թվականին, Կաֆր Կաննան նկարագրվում էր որպես մի ընդարձակ գյուղ, որտեղ ապրում էին տարբեր ցեղերի ցեղապետերը[6]: Al-Dimashqi further remarked that the waters of the surrounding hills drained into the area, flooding it; as soon as the land is dried up grain was sown[7].

Օսմանյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարում, Օսմանյան կայսրության տիրապետության տակ, գյուղը ծաղկում է ապրում, քանի որ այն գտնվում էր Եգիպտոսի և Սիրիայի միջև ընկած առևտրական երթուղու վրա[8]: Առևտրական բարձր հարկեր էին բռնագանձվում: 1533 թ. -ին, ըստ օսմանյան պաշտոնյաների տվյալների, քաղաքում կար 147 տնային տնտեսություն: Այն Պաղեստինի` այդ ժամանակների 6-րդ ամենաբնակեցված բնակավայրն էր[9][10]:

Բրիտանական մանդատի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թ. Բրիտանական մանդատի իշխանությունների կողմից Պաղեստինում անցկացրած մարդահամարի արդյունքում պարզվեց, որ Կաֆր Կաննայի բնակչությունը կազմում է 1175 հոգի, որոնցից 672-ը մուսուլմաններ էին, իսկ 503-ը ՝ քրիստոնյաներ: 1945 թ. բնակչությունը կազմել է 1930 հոգի:

1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Կաֆր գրավվել էր Իսրայելի 7-րդ բրիգադի զորամասերի կողմից՝ Դեկելի օպերացիայի երկրորդ կեսին (հուլիսի 15-ից 18-ը)։ 1948 թվականի հուլիսի 22-ին, երկու քահանաները (կաթոլիկ) Ջուզեպպե Լէօմբրոնին (հույն ուղղափառ) Պրոքորոսը և քրիստոնյա քաղաքապետը խաղաղությամբ հանձնվեցին Կաննան Հագանայի դեմ շարժվող վաշտին՝ ապահովելով բնակչության անվտանգությունը: Կաֆր Կաննան մնաց ռազմական դրության մեջ մինչև 1966 թվականը։ 1976 թվականի մարտի 30-ին Կաֆր Կաննայի մի բնակիչ՝ Մուհամադ Յուսուֆ Թաֆան, մեկն էր այն վեց մարդկանցից, ովքեր սպանվեցին Իսրայելի բանակի կողմից՝ հողատարածքի օրվա ընթացքում[11]:

2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցան բախումներ, որովհետև եբրայական ոստիկանները սպանել էին մի իսրայելցի արաբի, ով դանակով հարձակվել էր ոստիկանական ֆուրգոնի վրա։ Ոստիկանները ասացին, որ նրանք կրակել են մի քանի նախազգուշացումներից հետո, բայց հարազատները պնդում էին, որ նա սպանվել է «սառը արյունով», իսկ թաքնված տեսախցիկը ֆիքսել էր հենց այն պահը, երբ ոստիկանական սպան կրակել է միայն այն ժամանակ, երբ այդ մարդը հարձակվում էր։ Քաղաքապետը հանդիսանում էր Մուջահեդ Ավադեհը։

Կրոնական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը քրիստոնյաների կողմից ընդունվում է որպես Կանայի քաղաք, որտեղ Հիսուսը հրաշք էր կատարել հարսանիքի ընթացքում (Հովհաննես 2:1–12)։

Ըստ 1914 թ-ի կաթոլիկ հանրագիտարանի` Կաֆր Կաննայի՝ Կանայի հետ նույնականացումը թվագրվել է գոնե 8-րդ դարից[12]: Սակայն ընդհանուր առմամբ այս տեսությունը սկզբնավորվել է 12-րդ դարում` Կանան նույնացնելով Կաֆր Կաննաից 8.5 կիլոմետր (5.3 մղոն) դեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Հիրբեթ Կանայի հետ: Ավելի ուշ՝ 14-րդ դարի կեսերից, այդ ավանդական նույնականացումը Կաֆր Կաննայի հետ ուժեղացել է և մինչև այսօր էլ շարունակում է ուժեղանալ։ Կանան հայտնի է նաև նրանով, որ Բարդողեմեոսի (Նաթանայելը Կանայից) ծննդավայրն էր (Հովհաննես 21։2)։ Կաֆր Կաննայի գլխավոր եկեղեցիները Ֆրանցիսկյան հարսանյաց եկեղեցին է և Սուրբ Գրիգորի հունական ուղղափառ եկեղեցին։ Այա երկուսի մոտ է գտնվում Բարդուղեմեոս (Նաթանայել) առաքյալի հռոմեական կաթոլիկ վանքը[13][14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Conder and Kitchener, 1881, SWP I, pp. 367, 391-394
  2. The near-miracle in Kafr Kana
  3. Excavations and Surveys in Israel
  4. "Tomb of Shimon ben Gamliel vandalized", Jerusalem Post, April 21, 2006 (accessed August 7, 2012).
  5. Rabbi Shimon Ben Gamliel's tomb set ablaze, arson suspected, YNet News, November 15, 2009 (accessed August 7, 2012).
  6. 6,0 6,1 leStrange, 1890, p.469
  7. leStrange, 1890, p.470
  8. Abraham David (24 May 2010)։ To Come to the Land: Immigration and Settlement in 16th-Century Eretz-Israel։ University of Alabama Press։ էջ 189։ ISBN 978-0-8173-5643-9 
  9. Hütteroth and Abdulfattah, 1977, p. 187
  10. Note that Rhode, 1979, p. 6 writes that the register that Hütteroth and Abdulfattah studied from the Safad-district was not from 1595/6, but from 1548/9
  11. Pappe, Ilan (2011) The Forgotten Palestinians. A History of the Palestinians in Israel. Yale. ISBN 978-0-300-13441-4. p.241.
  12. Pringle, 1993, p. 285
  13. http://www.custodia.org/default.asp?id=2734
  14. http://goisrael.com/tourism_eng/tourist%20information/discover%20israel/cities/Pages/kafr%20kana.aspx