Jump to content

Կարպ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարպ Միքայելյան
Ծնվել էապրիլի 18, 1903(1903-04-18)
Նորաշեն
Մահացել է1985
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կարպ Ավդեի Միքայելյան (ապրիլի 18, 1903(1903-04-18), Նորաշեն - 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային սուրդոմանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպ Միքայելյանը ծնվել է հայկական բազմանդամ ընտանիքում, 1903 թվականին, Նախիջևանի գավառի Նորաշեն գյուղում[1]։ Հորը շուտ է կորցրել, անչափահաս տարիքից զբաղվել է ամբողջ ընտանիքի հոգսերով։ 1926 թվականին ավարտել է Հյուսիսային Կովկասի համալսարանի հասարակական-պատմական գիտությունների ֆակուլտետը, 1930 թվականին՝ Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը։ Ասպիրանտուրան շարունակել է Կիրառական տնտեսագիտության բարձրագույն մանկավարժական ինստիտուտում, բայց հիվանդության պատճառով ստիպված է եղել դադարեցնել ուսումը․ Ղազախստանում հիվանդացել է էնցեֆալիտով և կորցրել լսողությունը։ Լսողության կորստից հետո, Միքայելյանը ընդունվել է լսողության խանգարումներ ունեցողների ընթերցանության դասընթացներ, որտեղ հանդիպել է խուլերի կրթության հիմնադիր Ֆեոդոր Ռաուին[2]։ Դասընթացներում սովորելիս նա նպատակ է ունեցել դասընթացների հիման վրա կազմակերպել հատուկ ուսումնական հաստատություն։ 1933 թվականին Միքայելյանը դարձել է Մոսկվայի լսողության և խոսքի խանգարումներ ունեցող աձանց ուսուցման և բուժման կենտրոնի տնօրեն, որը կազմակերպվել է նրա և մի խումբ լսողական խնդիրներ ունեցող մասնագետների կողմից, համարվել է գծագրող-կոնստրուկտորների, հաշվային աշխատողների և վիճակագրության երիտասարդ մասնագետների վերապատրաստման դասընթացների դպրոցի և լսողական և խոսքային խնդիրներ ունեցողների բուժման պոլիկլինիկայի մի մասը։ 1939-1985 թվականներին Միքայելյանը եղել է լսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 30 դպրոցի տնօրենը[3]․ դպրոցը տեղակայված է եղել Պոկրովկա փողոցի № 22 շենքի պալատում։ 24 տարի շարունակ Միքայելյանը ղեկավարել է լսողության և խոսքի խանգարումներ ունեցող աշխատող երիտասարդների թիվ 197 միջնակարգ դպրոցը։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում դպրոցը տարհանվել է երեխաների կյանքը փրկելու համար։ Միքայելյանը տնտեսություն է կազմակերպել ավանում։ Պատերազմի ավարտից հետո Միքայելյանին տեղեկացրել են, որ կոլտնտեսությունն ավագ տարիքի երեխաների կարիք ունի, բայց Միքայելյանը պատասխանել է․ «Ես նրանց բերել եմ, ես էլ նրանց կտանեմ, ի՞նչ պետք է ասեմ նրանց ծնողներին»։ Երեխաների վերադառնալուց հետո, Միքայելյանը ևս մեկ տարի մնացել է կոլտնտեսության ղեկավար։ Մոսկվա վերադառնալուց հետո Միքայելյանը շարունակել է ղեկավարել դպրոցը։ Նա ակտիվ աշխատանքներ է տարել դպրոցը Սոկոլնիկի տեղափոխելու ուղղությամբ և մասնակցել է Սոկոլնիկիում դպրոցի կառուցմանը։

Ավանդը սուրդոմանկավարժության զարգացման գործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականներից սկսած Միքայելյանը համարվել է Մոսկվայում լսողության խնդիրներ ունեցող երեխաների ուսուցման և դաստիարակության համակարգի առաջատար կազմակերպիչներից մեկը։ 1933 թվականին նրա կողմից կազմակերպված «Լսողության և խոսքի կոմբինատը» մի քանի տարվա մեջ վերաճել է մեծ բժշկական և մանկավարժական հաստատության, որտեղ սովորել են ավելի քան 500 մարդ, իսկ պոլիկլինիկան օրական սպասարկել է ավելի քան 300 մարդու։ Կոմբինատում աշխատողների թվում են եղել առաջատար հայրենական ականջաբաններ, սուրդոմանկավարժներ  և լոգոպեդներ՝ Բ. Ս. Պրեոբրաժենսկին, Ֆ. Ա. Ռաուն, Ե. Ֆ. Ռաուն, Ա. Ի. Մետտը, Մ. Պ. Սուվորովան, Մ. Գ. Գենինգը, Ռ. Յա. Եվգենևան և ուրիշներ։ Միքայելյանի կյանքի գլխավոր գործն է դարձել  լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար թիվ 30 գիշերօթիկ դպրոցի բացումն ու դրա աշխատանքների կազմակերպումը, որը նա ղեկավարել է 46 տարի` սկսած 1939 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այդ դպրոցից են սկիզբ առել Մոսկվայի լսողության խնդիրներ ունեցող երեխաների այնպիսի ուսումնական հաստատություններy, ինչպիսիք են 1959 թվականին ստեղծված  ՝ Խոսքի խանգարումներ ունեցող երեխաների թիվ 28 ութամյա դպրոցը; 1970 թվականին՝ Լսողության խանգարում ունեցող երեխաների համար նախատեսված թիվ 10 ութամյա գիշերօթիկ դպրոցը, 1975 թվականին՝ Լսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 22 ութամյա գիշերօթիկ դպրոցը, 1987 թվականին՝ լսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 52 գիշերօթիկ դպրոցը։

Միքայելյանը թիվ 30 դպրոցը դարձրել է երկրի ամենամեծ գիշերօթիկ դպրոցը լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար։ Դպրոցն ունի 2 քառահարկ շենք։ ԽՍՀՄ-ում դպրոցի գոյության ընթացքում այն այցելել են աշխարհի 61 երկրների մասնագետներ։ 1965 թվականին, Միքայելյանի նախաձեռնությամբ, թիվ 30 գիշերօթիկ դպրոցի տարածքում կառուցվել է լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ մանկապարտեզ, որում 3 տարեկանից սկսած աշխատանքներ են տարվել լսողության խանգարումներով նախադպրոցական տարիքի երեխաների  դաստիարակության ուղղությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Биография Микаэльян, Карп Авдеевич». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  2. Рау Фёдор Андреевич (1868 - 1957)
  3. «Государственное казенное общеобразовательное учреждение города Москвы "Специальная (коррекционная) общеобразовательная школа-интернат № 30 имени К.А. Микаэльяна"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]