Կարպիս Հոգտանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպիս Հոգտանյան
Ծնվել էմայիսի 1, 1922(1922-05-01) (101 տարեկան)
ԾննդավայրԹուրքիա
Մասնագիտությունարձակագիր

Կարպիս Մկրտչի Հոգտանյան (մայիսի 1, 1922, Թեքիրդաղ, Թուրքիա), հայ արձակագիր, ՀՀ Գրողների միության անդամ 1958 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարպիս Հոգտանյանն ավարտել է Հունաստանի Դրամա քաղաքի նախակրթարանը։ 1936-1939 թթ. սովորել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ 1939-1946 թթ. աշխատել է Հունաստանում որպես բանվոր։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1953-1957 թթ. աշխատել է Երևանի №1 մշակույթի տանը որպես գեղմասվար։ 1959 թվականից որպես ռեժիսոր աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զամպա, 1955 թ.
  • Միցո, 1956 թ.
  • Անօթևան մարդիկ (վեպ), 1967 թ.
  • Արևը ձյան վրա, 1968 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խաչատրյան «Գրական տեղեկատու», 1986, էջ 334