Jump to content

Կարունի գանձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարունի գանձեր
տեսակantiquities trade? և հավաքածու
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
 Karun Treasure in the Uşak archaeological museum Վիքիպահեստում

Կարունի գանձ[2] (Լիդիայի գանձ) 363 գտածոներից կազմված հավաքածու է, որը հայտնաբերվել է մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում, Ուշաքի մարզում (Թուրքիայի արևմուտքում)։ Հավաքածուն 1987 թվականից մինչև 1993 թվականը դարձել է դատական գործընթացների պատճառ Թուրքիայի և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի միջև։ Արդյունքում 1993 թվականին հավաքածուն ետ է վերադարձվել Թուրքիային, այն բանից հետո, երբ ամերիկյան թանգարանը խոստովանեց, որ ձեռք բերման պահին իմացել է նրա անօրինականա ձեռք բերման մասին։

Սափոր հավաքածուից

Հավաքածուն նորից սենսացիոն նորությունների պատճառ դարձավ 2006թվականի մայիսին, երբ հայտնաբերվեց, որ հավաքածուի գլխավոր գտածոն՝ ոսկե հիպոկամպը և հավաքածուի մնացած մասերը որոնք ցուցադրված են Ուշաքի թանգարանում՝ կեղծված են[3][4], հավանաբար, բնօրինակը փոխարինվել է կրկնօրինակով 2005 թվականի մարտ-օգոստոս ամիսներին։ Հավաքածուն հայտնի է նաև «Կրեզի գանձ» անունով։ Հավաքածուի ստեղծման ժամանակահատվածը համընկնում է Կրեզի կառավարման տարիների հետ, հարցը նրանում է, արդյոք կարելի է այն անմիջականորեն կապել Լիդիայի հայտնի կայսեր անվան հետ՝ մեր օրերում դեռևս մնում է վիճելի։ Կրեզի հարստության մասին առասպելները տարածված են ասիական մի շարք մշակույթներում (նրա փառքին համարժեք արևելյան մշակույթներում), արևմուտքում նա հիշատակվում է որպես Կարուն (արաբական և թուրքական), բացի այդ նրա հարստության չափը աներևակայելի է , ռուսերենում օգտագործվում է «հարուստ ինչպես Կրեզը» արտահայտությունը։

Հարստության բացահայտում և նրա մաքսանենգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարստության ամենագլխավոր և արժեքավոր մասը իդիական արքայադստեր հուղարկավորության սենյակն է , որը հայտնաբերվել է անօրինական պեղումների արդյունքում՝ Գյուրե գյուղի մոտակայքում (Ուշաքի մարզ), երեք պեղողների կողմից, որի անմիջական մոտակայքում է գտնվել Տոպտեպե գերեզմանատունը։ Մի քանի օրվա ընթացքում պեղումներ կատարելուց հետո և չկարողանալով անցնել հուղարկավորության սենյակի մարմարե ծածկը՝ պեղողները 1966 թվականի հունիսի 6-ի գիշերը պայթեցրել են գերեզմանը։ Նրանց աչքերի առջև հուղարկավորված լիդիական արքայադստեր և նրա հարստության զարմանահրաշ տեսարան էր, որը անձեռնամխելի էր ավելի քան 2600 տարի։

Այս գերեզմանից գողացված գանձերին ավելի ուշ պեղողներն ավելացրին նաև այն գտածոները, որոնք 1966-1967 թվականներին պեղվել էին Տոպտեպեի մոտակայքի բլուրներից։ Ապա, հավաքածուն անօրինական ճանապարհով Իզմիրով և Ամստերդամով Թուրքիայից մաս-մաս դուրս է բերվել և 1967-1968 թվականներին ձեռք է բերվել Մետրոպոլիտեն թանգարանի կողմից 1,2 միլիոն ամերիկյան դոլլարի դիմաց։

Դատական գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական իրար հաջորդող կառավարության ջանքերը՝ ուղղված հավաքածուի հավաքագրմանը և վերադարձմանը, նախաձեռնել էր թուրք լրագրող Օզգեն Ակարը։ Ակարը 1984 թվականին պատահաբար որոշ ցուցադրանմուշներ տեսավ Մետրոպոլիտեն թանգարանի կատալոգում և նրանց անօրինական ծագման մասին հայտնեց Թուրքիայի մշակույթի նախարարությանը։ Միաժամանակ, նա գրեց մի քանի հոդվածներ և նախաձեռնեց հետաքննություն թուրքական բյուրոկրատական մի քանի ուղիներով։

Ավելի ուշ Օզգենը մասնակցեց 1987 թվականին Նյու Յորքում սկսված և 1993 թվականին ավարտված դատական գործընթացին ՝ որպես թուրքական կառավարության բարի կամքի դեսպան։ Նա նշանակվեց որպես խորհրդական Թուրքիայում այդ հարցերով (Անձնական իրավունքի պահպանման միջազգային ինստիտուտի հետ աշխատանքներում, որոնք վերաբերում են պատմական, մշակութային և կրոնական արժեքների պահպանմանը)։ Ակարի անունը Թուրքիայում այսօր հարազատ է համարվում, այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են մաքսանենգ «Էլմալիի գանձեր» հավաքածուով։

Ուշակի թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդպիսի հավաքածուի արժանի Թանգարանի պահանջարկը հնչում է այն ժամանակներից, երբ հավաքածուն վերադարձավ Թուրքիա։ Երբ տասնյակ այդպիսի անօրինական գտնված գործեր և մի շարք այլ նմանատիպ գտածոներ վերադարձվեցին իշխաությանը ՝ թատրոնի ֆոնդը համալրվեց, ընդհանուր առմամբ այն պարունակում էր 375 առարկա։ Բայց Ուշաք ոչ այնքան մեծ մի թանգարանում , որտեղ ժամանակավոր տեղադրված էր հավաքածուն, նախատեսված է եղել շահագործել որպես գորգերի թանգարան և աշխատում էր բյուջետային և կադրային խիստ սահմանապակումներով և ամբողջովին չէր համապատասխանում անվտանգության պահանջներին։ Այդ վայրի ոչ պիտանիության մասին կասկածները միայն հաստատվեցին 2007 թվականի գողության հետ կապված աշխատակիցների նկատմամբ մինչև այժմ ընթացող դատական հայցերի ընթացքը։ Թանգարանի նախկին տնօրենը մնում է հիպոկամպի փոխարինման գործով տասնյակ նախնական մեղադրվողներից միակ մարդը, ով դեռևս կալանքի տակ է։

Գանձերի նզովք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշաքում և նրա սահմաններից դուրս գոյություն ունի առասպել գանձերի հետ կապված «նզովքի» մասին։ Ըստ առասպելի՝ այն յոթ մարդիկ, ովքեր մասնակցել են անօրինական պեղումներին, «մահացել են տանջալից մահով կամ մեծ դժբախտություն են ունեցել»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://plone.unige.ch/art-adr/cases-affaires/lydian-hoard-2013-turkey-and-metropolitan-museum-of-art-1
  2. Ольга ЛАЗАРЕВА (2006 թ․ մայիսի 30). «Директор музея помог преступникам его ограбить». Утро. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  3. BBC News, 2006.
  4. Kuşdemir, 2009.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]