Կարմիր և կապույտ աթոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր և կապույտ աթոռ
ՀեղինակՀերիթ Ռիթվելդ
ԴիզայներՀերիթ Ռիթվելդ
Տարիմոտ 1917
Նյութփայտ
Բարձրություն88 սանտիմետր
Լայնություն66 սանտիմետր
Խորություն83 սանտիմետր
ՀավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
Աթոռի օրինակներից մեկը Տոլեդոյի Արվեստի թանգարանում

Կարմիր և կապույտ աթոռ, Գերիտ Ռիթվելդի 1917 թվականին նախագծած աթոռն է։ Դե ստիլ արվեստի շարժման առաջին ուսումնասիրություններից մեկն է։ Այն ներկված էր իր հստակ գույներով մինչև 1920-ական թվականների սկիզբը։ Աթոռի բազմաթիվ տարբերակներ գոյություն ունեն և պահվում են տարբեր հավաքածուներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր և կապույտ աթոռը նախագծել է Գերիտ Ռիթվելդը 1917 թվականին։ Այն առանձնանում է մի քանի Ռիթվելդյան հանգույցներով[1]։

Բնօրինակ աթոռը պատրաստված էր հաճարենու փայտից և մինչև 1923 թվականը կարմիր, կապույտ, դեղին և սև ներկված չէր[2][3]։ Դե ստիլ արվեստի շարժման անդամ և ճարտարապետ Բարտ վան դեր Լեկը տեսելով բնօրինակ մոդելը առաջարկել ավելացնել վառ գույներ[4]։ Նա ստեղծել է ավելի նուրբ տախտակներով մոդել և ամբողջովին սև ներկել, միայն որոշ հատվածներ հիմնական գույներով, որոնք վերագրվում էին Դե ստիլ շարժմանը։ Այս գունային սխեմայի էֆեկտը ստիպեց աթոռին թվալ, թե գրեթե անհետացել է Ռիթվելդ Շրյոդեր տան սև պատերի և հատակի ֆոնին, որտեղ այն հետագայում տեղադրվեց[2]։ Գոնավորված հատվածները կարծես լողում են, ստեղծելով գրեթե թափանցիկութկան պատրանք[5]։ Աթոռը կարմիր և կապույտ, ներկվելուց հետո այնուհետ ներկայանում է որպես Մոնդրիանի նկարի եռաչափ փոխադրում[6]։

Աթոռի տարբերակը Քրիստիսը աճուրդային տունը վաճառել է 2011 թվականին 10․625 եվրոյով[7]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիդ Ռիթվելդի «Կարմիր և կապույտ աթոռի» հուշարձանը Ոտրեխտում

Աթոռը պատրաստելու արհեստավորի համար նախատեսված ցուցումներում Ռիթվելդը գրել է, որ հարկավոր է տպել և աթոռի տակ ամրացնել Քրիստիան Մորգենսթերնի «Der Aesthet» բանաստեղծության հետևյալ հատվածը։

Ռիթվելդը չի թողել չափումների կամ գույների հեղինակային հստակեցումներ, և կան աթոռի մի քանի տարբերակներ[9]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթոռի Ֆիլիպ Ջոնսոնի նվիրած օրինակը պահվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուում[10], իսկ օրիգինալ օրինակը ցուցադրված է Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում[11]։ Աթոռի ևս մեկ տարբերակ գտնվում է Ատլանտայի Բարձրագույն արվեստի թանգարանում[12]։

Դելֆտի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում 2008 թվականի բռնկված հրդեհը ոչնչացրել է ողջ շենքը, ցուցահանդեսի մաս հանդիսացող Կարմիր և կապույտ աթոռներից մեկը փրկել են հրշեջները[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Drijver; Niemeijer (2001). How to construct Rietveld furniture. Art Books International Limited. էջ 15. ISBN 9789068682809.
  2. 2,0 2,1 Victoria and Albert Museum. Modern Chairs, 1918–1970: an international exhibition presented by the Whitechapel Art Gallery in association with the Observer, arranged by the Circulation Department, Victoria and Albert Museum, 22 July–30 August 1970 (London: Whitechapel Gallery, 1970), 8.
  3. «Gerrit Rietveld. Red Blue Chair. 1918–1923 | MoMA». The Museum of Modern Art. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Klaus-Jürgen Sembach, Twentieth Century Furniture Design (Köln : Taschen, c2002), 93.
  5. Klaus-Jürgen Sembach, Twentieth Century Furniture Design (Köln : Taschen, c2002), 92. Victoria and Albert Museum. Modern Chairs, 1918–1970: an international exhibition presented by the Whitechapel Art Gallery in association with the Observer, arranged by the Circulation Department, Victoria and Albert Museum, 22 July–30 August 1970 (London: Whitechapel Gallery, 1970), 8.
  6. Nathalie d'Alincourt, « Arrêt sur une œuvre », Dossier de l'art hors-série n° 7, janvier 2011, p. 58-59
  7. «The Red Blue Chair». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  8. Peter Drijver, Johannes Miemeijer, Rietveld meubels om zelf te maken (Bussum: Colophon, 2001), 28.
  9. Drijver, Peter (2001). Rietveld meubels om zelf te maken = How to construct Rietveld furniture. Johannes Niemeijer. Bussum, Netherlands: Thoth. էջեր 28–29. ISBN 90-6868-280-6. OCLC 49798167.
  10. «Gerrit Rietveld. Red Blue Chair. 1918–1923 | MoMA». The Museum of Modern Art. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Brooklyn Museum». www.brooklynmuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  12. «Press Release». High Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. «TU Delft fire news story». 2008 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]