Կարմիր դրոշի միջադեպ
Կարմիր դրոշի միջադեպ[1][2] (ճապ.՝ 赤旗事件, あかはたじけん, «ակախատա դզիկեն», հունիսի 22, 1908), Ճապոնական կայսրությունում սոցիալիստների և անարխիստների ճնշման պատահար Մեիջիի ժամանակաշրջանի վերջում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականի հունիսի 22-ին ճապոնացի սոցիալիստները Տոկիոյի Կանդա շրջանի Կինկիկան կինոթատրոնում խնջույք էին կազմակերպել իրենց գործընկերոջ՝ Յամագուտի Կոկենի բանտից դուրս գալու կապակցությամբ։ Ոստիկանությունը դադարեցրել է այս տոնակատարությունը, բայց մասնակիցները տեղափոխվել են փողոց։ Սոցիալիստները խորհրդարանականներին ցուցադրել են կարմիր դրոշը՝ «Անարխո-կոմունիզմ» սպիտակ գրությամբ, և սկսել են երգել «Ինտերնացիոնալ» երգը։ Ի պատասխան ոստիկանության կողմից ցույցը դադարեցնելու բազմաթիվ խնդրանքներին՝ մասնակիցները հերթով փաթաթում էին դրոշը, այնուհետև, երբ ոստիկանները նահանջում էին, նորից բարձրացնում էին այն։ Նախազգուշացումներն անտեսելու արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։
Ոստիկանությունում այդ դեպքը ներկայացրել են որպես զանգվածային հակակառավարական հանրահավաք, որի համար անարխո-սոցիալիստ Սակաե Օսուգին դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման, Տոսիհիկո Սակաին և Յամակավա Հիտոսին՝ 2 տարվա, իսկ Արախատա Կանսոնը՝ 1,5 տարվա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «About: Red Flag Incident». dbpedia.org. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 第2版, 日本大百科全書(ニッポニカ),百科事典マイペディア,ブリタニカ国際大百科事典 小項目事典,旺文社日本史事典 三訂版,デジタル大辞泉,精選版 日本国語大辞典,世界大百科事典. «赤旗事件とは». コトバンク (ճապոներեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Hunter, Janet E (1984). Concise dictionary of modern Japanese history (English). Berkeley (Calif.: University of California. ISBN 978-0-520-04557-6. OCLC 1014734032.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոսիհիկո Սակաի։ Հուշեր Կարմիր դրոշի միջադեպի մասին(ճապոներեն)
- Կարմիր դրոշի միջադեպը(ճապոներեն)
- Միջադեպի հետ կապված դատական գրառումներ(ճապոներեն)