Jump to content

Կարմիր ապարանջաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր ապարանջաններ
Изображение логотипа
Ժանրբժշկական դրամա, մանկական հեռուստատեսային սերիալ և youth series?
ՍտեղծողAlbert Espinosa?
Երկիր Իսպանիա
Լեզուկատալաներեն
ՌեժիսորPau Freixas?, Oriol Ferrer Ferrer?, Marta Pahissa? և Patricia Font?
Գլխավոր
դերերում
Ջոանա Վիլապուժ, Ալեքս Մոններ, Mikel Iglesias?, Marta Angelat?, Nil Cardoner?, Andreu Rifé i Oro?, Marc Balaguer i Roca? և Albert Prat?
ՊրոդյուսերPau Freixas?, Conxa Orea Bermudo? և Sandra Fernández?
ՍցենարիստAlbert Espinosa? և Arthur T. Manderley?
ԵրաժշտությունArnau Bataller?
Դարաշրջան2010-ականներ
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ28
Էկրաններին էհունվարի 24, 2011[1]-ից ապրիլի 22, 2013[2]
ՀեռուստաալիքTV3?
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

«Կարմիր ապարանջաններ» (կատ.՝ Polseres vermelles, իսպ.՝ Pulseras rojas), հիվանդանոցում գտնվող դեռահասների կյանքի մասին պատմող իսպանական հեռուստասերիալ։ Առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 սերիաներից, ցուցադրվել է 2011 թվականի հունվարի 24-ին, TV3 հեռուստաալիքով։ Սցենարի հեղինակն է Ալբերտո Էսպինոսոն, ով այն գրել է իր մանկության տարիներին հիվանդանոցում անցկացրած հիշողությունների հիման վրա։ Սյուժեն նվիրված է մի խումբ ընկերների պատմությանը, որի մասնակիցներն են դառնում հիվանդանոցի մանկական բաժնի վեց հիվանդներ[3]։

Սկզբում նախատեսված էր ցուցադրել 3 եթերաշրջան։ 2011 թվականի հոկտեմբերին հայտարարվել է այն մասին, որ DreamWorks ստուդիան ձեռք է բերել սերիալի ամերիկյան տարբերակն ստեղծելու թույլտվությունը[4]։ 2012 թվականի ամռանը իսպանական Antena 3 հեռուստաալիքը ցուցադրել է սերիալի 3-րդ եթերաշրջանը Pulseras rojas վերնագրով։

15 սերիայից բաղկացած երկրորդ եթերաշրջանը ցուցադրվել է 2013 թվականի հունվարի 14-ից 22-ը, TV3 ալիքում։

«Կարմիր ապարանջաններ»ի խումբը կազմված էր վեց հոգուց։ Սերիալի առաջին եթերաշրջանում հիվանդանոցի տարեց այցելու Բենիտոն (Անդրե Բենիտո), որը դարձել էր Լեոյի յուրահատուկ ուսուցիչը, պատմում է նրան այն մասին, որ բոլոր ընկերական խմբերում կարելի է առանձնացնել մարդկանց վեց տեսակ՝ առաջնորդ, երկրորդ առաջնորդ (ով կլինի խմբի առաջնորդն այն դեպքում, երբ չլինի առաջինը), անփոխարինելին, սիրունատեսը, խելացին և աղջնակը։ Հետևելով այս տեսությանը` Լեոն ձևավորում է իր խումբը՝

  • Լեո (Ալեքս Մոններ)՝ առաջնորդ։ Առաջին եթերաշրջանում դառնում է 15 տարեկան։ Ջորջիի հարևանը հիվանդասենյակում։
  • Ջորջի (Իգոր Սպակովսկի)՝ երկրորդ առաջնորդ։ Նա 14 տարեկան էր։ Ապրում է նույն հիվանդասենյակում Լեոյի հետ։
  • Քրիստինա (Հոանա Վիլապուժ)՝ աղջնակ։ Խմբի միակ աղջիկը։ Ապրում է ուրիշ հարկում։
  • Իգնասի (Միքել Իգլեսիաս)՝ սիրունատես երիտասարրդ։ Ապրում էր միևնույն պալատում Ռոկի հետ։
  • Թոնի (Մարկ Բալագեր)՝ խելացի։ Բոլոր մնացածից մեծ էր, բայց պահում էր իրեն երեխայի նման։ Տառապում է ասպերգերի համախտանիշով։ Միակն է, ով շփվում էր Ռոկի հետ։
  • Ռոկ (Նիկ Կարդոներ)՝ անփոխարինելի։ Խմբում բոլորից փոքր էր։ Ռոկի անունից պատումը հնչում է առաջին եթերաշրջանում։

2011

  • Seoul International Drama Awards՝ Լավագույն սցենարը հեռուստասերիալի համար[5]։
  • Premi ONCE Catalunya[6]
  • Premis Nacionals de Comunicació` լավագույն հեռուստաշոուի համար[7]։

2013

  • Premios 2012 Micrófono de la Asociación Profesional Española de Informadores de Prensa, Radio, Televisión e Internet` Պաու Ֆրեյխաուսին` որպես լավագույն ռեժիսոր, և Ալբերտ Էսպինոզային` որպես լավագույն սցենարիստ[8]։
  • Fotogramas de Plata մրցանակը շնորհվել է Ալեքս Մոններին` որպես լավագույն հեռուստատեսային դերասանի[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]