Կարլոս Աուգուստո Լեոն
Կարլոս Աուգուստո Լեոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1914 (105 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Վախճանվել է | 1997 |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
Ժանրեր | Բանաստեղծություն |
Աշխատավայր | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
Պարգևներ | Գրականության ազգային մրցանակ |
Կարլոս Աուգուստո Լեոն (Carlos Augusto León, 1914, հոկտեմբերի 20, Կարակաս - 1997), վենեսուելացի բանաստեղծ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին Վենեսուելայի կենտրոնական համալսարանը ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում նրան շնորհում է դոկտորի կոչում: Նաև Մանկավարժության ազգային ինստիտուտի կողմից որակվում է պատմության և աշխարհագրության դասախոս և հինգ տարի դասավանդում է Կարակասի Անդրես Բելլոյի անվան լիցեյում: Կյանքի վերջին քսան տարում եղել է Վենեսուելայի կենտրոնական համալսարանի ժամանակակից գրականության պրոֆեսոր: Կյանքի երկրորդ կեսում սկսում է գրել բանաստեղծություններ, ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ և իր աջակցությունն է հայտնում սոցիալապես անապահով խավերին: Գեներալ Մարկոս Պերես Խիմենեսի դիկտատուրայի ժամանակ բանտարկվում է, ապա երկար ժամանակով աքսորվում:
Տպագրվել սկսել է 1930 թվականից: Առաջին ժողովածուն՝ «Կենդանի քայլեր», լույս է տեսել 1940 թվականին[1]:
Կարլոս Աուգուստո Լեոնը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ես Լենինին եմ երգում: «Գարուն», 1967, № 4, էջ 4-6։ Ռուսերենից թարգմանեց Հենրիկ Սևանը: