Հենրիկ Սևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Սևան
Ծննդյան անունՀենրիկ Կարապետի Խաչատրյան
Ծնվել էմարտի 1, 1925(1925-03-01)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 8, 2008
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և մանկագիր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՊիոներ կանչ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Հենրիկ Սևան Վիքիդարանում

Հենրիկ Կարապետի Սևան (Խաչատրյան) (մարտի 1, 1925(1925-03-01), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 2008(2008-10-08), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Սևանը ծնվել է 1925 թվականի մարտի 1-ին, Լենինական քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Երևանի 26-ի անվան դպրոցում։ 1942 թվականին «Կաուչուկի համար» բազմատպաքանակ թերթում տպագրվում է Սևանի առաջին բանաստեղծությունը՝ «Ռազմի երգը»։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը։ 1952-1966 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում՝ նախ որպես գրական աշխատող, ապա՝ բաժնի վարիչ, 1967 թվականին Հայպետհրատում՝ խմբագիր[1]։ 1968-1982 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1984 թվականին «Մորաքույր Բարկությունը» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակին, 2004 թվականին՝ ՀԳՄ տարվա լավագույն մանկական գրքի, 2007 թվականին՝ Վախթանգ Անանյանի անվան մրցանակներին։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում, Հայպետհրատում և ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի շեքսպիրագիտության հայկական կենտրոնում՝ որպես թարգմանիչ։ Թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի ողբերգությունները, որոնք բեմադրվել են Հայաստանի մի քանի պետական թատրոններում։ Թարգմանել է Ջորջ Բայրոնի «Դոն Ժուանը» ամբողջությամբ, Սամուել Մարշակի, Հենրի Լոնգֆելլոյի, Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործություններից[2]։ Ռուսերեն լույս է տեսել Սևանի «Մի բարկացրեք մրջյունին» (Երևան, 1976) գիրքը։ Հենրիկ Սևանը մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 10-ին, Երևանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ Ստեփան Զորյանի մրցանակ, 1974
  • ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակ, 2004, 2007

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի մանկական բանաստեղծություններին բնորոշ են ժողովրդական-բանահյուսական ակունքներից եկող պարզ, պատկերավոր լեզվամտածողությունը[3], նուրբ հումորը։

  • «Ուրախ երգեր», Երևան, Հայպետհրատ, 1956, 40 էջ։
  • «Այծն ու աղվեսը», Երևան, Հայպետհրատ, 1958, 32 էջ։
  • «Եկեք ծիծաղենք», Երևան, Հայպետհրատ, 1962, 12 էջ։
  • «Զվարճալի զբոսանք», Երևան, Հայպետհրատ, 1963, 71 էջ։
  • «Չարաճճի աղջիկը», Երևան, «Հայաստան», 1965, 92 էջ։
  • «Գնաս բարով, իմ քիթ», Երևան, «Հայաստան», 1968, 85 էջ։
  • «Կախարդը թանաքամանում», Երևան «Հայաստան», 1970, 128 էջ։
  • «Ծիծաղ վաճառողը», Երևան, «Հայաստան», 1973, 95 էջ։
  • «Դոննա կատու», Երևան, «Հայաստան», 1975, 14 էջ։
  • «Գլուխն ուղարկեց նորոգելու», Երևան, «Հայաստան», 1975, 191 էջ։
  • «Մի բարկացրեք մրջյունին», Երևան, «Սովետական գրող», 1978, 156 էջ։
  • Կես մարդը», Երևան, «Սովետական գրող», 1979, 70 էջ։
  • «Մորաքույր բարկությունը», 1985։
  • «Ագահ մկնիկները»։ Բանաստեղծություններ։ Արևիկ, 1989, 36 էջ[4]։
  • «Կոշիկ ուտող ծերունին», 2000։
  • «Գրքասեր կատուն», 2002[5]։
  • «Գրագետ քամին», 2007։

Թարգմանություններ (ռուսերենից և անգլերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մարշակ Ս., Մանուկներին (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հ. Սևանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 168 էջ։
  • Չինական կլասիկ պոեզիա, Երևան, Հայպետհրատ, 1958, 326 էջ։
  • Բայրոն, Երկերի ժողովածու (գրքի մեջ մտնող «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» և «Դոն Ժուանը» թարգմանել է Հ. Սևանը), Երևան, «Հայաստան», 1965, 563 էջ։
  • Լերմոնտով Մ. Յու., Երկերի ժողովածու 3 հատորով, հ. 2 (գրքի մեջ մտնող «Ոճրագործը» և «Կալլի» գործերը թարգմանել է Հ. Սևանը), Երևան, «Հայաստան», 1966, 458 էջ։
  • Մեծ սիրտը (արտասահմանի բանաստեղծների գործերը՝ նվիրված Լենինին), Երևան, «Հայաստան», 1967, 128 էջ։
  • Լոնգֆելլո Հենրի, Հատընտիր, Երևան, «Հայաստան», 1969, 127 էջ։
  • Բայրոն, Պոեմներ, Երևան, «Հայաստան», 1971, 142 էջ։
  • Շեքսպիր, Քրոնիկներ, հ. Ա (թարգմանել են Հենրիկ Սևանն ու Խաչիկ Դաշտենցը), Երևան, «Հայաստան», 1972, 536 էջ։
  • Շեքսպիր, Քրոնիկներ, հ. Բ թարգմանել են Հենրիկ Սևանն ու Խաչիկ Դաշտենցը), Երևան, «Հայաստան», 1973, 684 էջ։
  • Բայրոն, Լարա, Երևան, «Հայաստան», 1974, 64 էջ։
  • Բայրոն, Պոեմներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 160 էջ։
  • Հիմար սագը։ Անգլ. ժող. մանկ. բանաստեղծ։ Ծիծեռնակ, 2003, 60 էջ[6]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսամատենագրություն, Ե., 1978

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Sevan, Henrik (1975). Donna Katun. Hayastan Publications.
  4. Սևան, Հենրիկ Կարապետի (1989). Ագահ մկնիկները։ Բանաստեղծություններ. Արևիկ. ISBN 9785807701510.
  5. Սևան, Հենրիկ Կարապետի (2002). Գրքասեր կատուն. Ծիծեռնակ. ISBN 9789993092506.
  6. Հիմար սագը։ Անգլ. ժող. մանկ. բանաստեղծ. Ծիծեռնակ. 2003. ISBN 9789993097686.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]