Կարլոս Ալբերտո Կարվալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կարլոս
Carlos Carvalho.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1995(1995-08-15)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Santa Luz, Պիաուի, Հյուսիսարևելյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա
Հասակ 172 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ատլետիկո Մինեյրո
Համար
Պատանեկան կարիերա
2009-2014 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ. Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 83 (15)
2017  Բրազիլիա Ինտերնասիոնալ 26 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարլոս Ալբերտո Կարվալո դա Սիլվա Ջունիոր (պորտ.՝ Carlos Alberto Carvalho da Silva Júnior, ավելի հայտնի է որպես Կարլոս, պորտ.՝ Carlos, օգոստոսի 15, 1995(1995-08-15)[1], Santa Luz, Պիաուի, Հյուսիսարևելյան տարածաշրջան (Բրազիլիա), Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ատլետիկո Մինեյրո» ակումբի հարձակվող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլոսը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի սան է: 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ «Նաուտիկո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը բրազիլական Սերիա Ա-ում[2]: 2014 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Գոյաս» ակումբի դեմ խաղում Կարլոսը խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Մինեյրո» ակումբի կազմում[3]: Նույն տարվա ընթացքում նա նվաճել է Բրազիլիայի գավաթը և Հարավային Ամերիկայի Ռեկոպան: 2015 թվականին Կարլոսն օգնել է «Ատլետիկո Մինեյրոյին»՝ հաղթել Մինեյրոյի Լիգայում: Ապրիլի 10-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում անկացված կոլումբիական «Սանտա Ֆե» ակումբի դեմ խաղում նա գրավել է հակառակորդի դարպասը[4]:

2017 թվականի սկզբին Կարլոսը վարձավճարով տեղափոխվել է «Ինտերնասիոնալ» ակումբ: Փետրվարի 12-ին Գաուշու լիգայի շրջանակներում կայացած «Կաշիաս» ակումբի դեմ խաղում Կարլոսը կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]: Հունիսի 10-ին՝ «Նաուտիկո» ակումբի դեմ խաղի ընթացքում նա խփել է իր առաջին գոլը «Ինտերնասիոնալ» ակումբի կազմում[6]: Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբ:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Բրազիլիա «Ատլետիկո Մինեյրո»

  • 1st Մինեյրոյի Լիգա — 2015
  • Բրազիլիայի գավաթի խաղարկության հաղթող — 2014
  • Ռեկոպայի խաղարկության հաղթող — 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Наутико vs. Атлетико Минейро 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—08—10 
  3. «Гойяс vs. Атлетико Минейро 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—09—19 
  4. «Атлетико Минейро vs. Санта-Фе 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—04—10 
  5. «Интернасьонал vs. Кашиас 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—02—12 
  6. «Интернасьонал vs. Наутико Ресифи 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—06—10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]