Կարինե Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Ստեփանյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1952(1952-10-28) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1973)
Մասնագիտությունտնտեսագետ

Կարինե Ստեփանյան (հոկտեմբերի 28, 1952(1952-10-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Ստեփանյանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականից մինչև 1973 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է տնտեսագետի որակավորմամբ։ Սովորել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից Բաքվի բարձրագույն կուսակացական դպրոցում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից մինչև 1979 թվականը եղել է Վարդենիսի շրջանային ֆինանսական բաժնի ավագ տնտեսագետ։ 1985-1994 թվականներին զբաղեցրել է Վարդենիսի շրջանային խորհրդի կոմիեի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1990 թվականից մինչև 1995 թվականը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1994-1996 թվականներին եղել է Վարդենիսի, իսկ 1996-1999 թվականներին՝ Սպանդարյանի մասնաճյուղի կառավարիչ։ 1999-2001 թվականներին եղել է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի գործունեության համակարգման և վերահսկողության կառավարչության հաճախորդների սպասարկման բաժնի պետ, 2001-2004 թվականներին՝ կորպորատիվ հաճախորդների սպասարկման վարչության պետ, իսկ 2004-2005 թվականներին բանկային ծառայությունների և ռեգիոնալ զարգացման ստորաբաժանումների վարչության պետ։ 2005 թվականից մինչև 2009 թվականը եղել է «Արդշինինվեստ բանկ» ՓԲԸ-ի տարածքային կառավարման դեպարտամենտի տնօրենի տեղակալ-տարածքային ստորաբաժանումների և մանրածախ ծառայությունների զարգացման վարչության պետ, իսկ 2009 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ տարածքային ստորաբաժանումների և մանրածախ ծառայությունների զարգացման ծրագրերի ղեկավար։

Եղել է ԽՄԿԿ անդամ։ Ընտրվել է Վարդենիսի շրջանային խորհրդի պատգամավոր։ Աշխատել է պատգամավորների Վարդենիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, այժմ՝ Վարդենիսի շրջանային խնայբանկի կառավարիչ։ ՀՀՇ խմբակցության անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 2 որդի և 1 դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրությունը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  2. «Կարինե Խաչիկի Ստեփանյանը RESO Insurance-ի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]