Կարինե Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Մեսրոպյան
Ծնվել էսեպտեմբերի 25, 1958(1958-09-25) (65 տարեկան)
ԾննդավայրԳորայք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանչուհի
Քաղաքացիությունհայ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1983)
ԱնդամակցությունՀԳՄ

Կարինե Հուսիկի Մեսրոպյան (սեպտեմբերի 25, 1958(1958-09-25), Գորայք, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության անդամ 2013 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Մեսրոպյանը ծնվել է Սիսիանի շրջանի Բազարչայ (այժմ՝ Գորայք) գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-1985 թթ. աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Աբովյանի շրջանի Նուռնուս գյուղում։ 1986-1991 թթ. աշխատել է մեթոդիստ ԽՍՀՄ գրական ֆոնդի Հայաստանի գրողների տանը։ 1991-1998 թթ. աշխատել է մեթոդիստ Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնում, 1998 թվականից Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատուն է։ Կատարել է թարգմանություններ ռուս գրականությունից, հեղինակ է ակնարկների, խոհագրությունների («Լոր գյուղի հեքիաթը», «Ճանապարհին» /Գարուն ամսագիր, 1998), հարցազրույցների, որ տպագրվել են հայաստանյան գրական և էլեկտրոնային մամուլում[1]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Սիմոն Ծատուրյան։ «Վերադարձ. Լէմս»։ Վեպ․- Երևան։ «Ապոլոն», 2012.- 271 էջ։
  • Բորիս Պաստեռնակ, Ռայներ Մարիա Ռիլկե, Մարինա Ցվետաևա։ «Ձայներ մենությունից»։ Նամականի․- Երևան, «Նաիրի», 2014․- 310 էջ։
  • Յուրի Կարաբչիևսկի։ «Կարոտ առ Հայաստան»։ Վիպակ․- Երևան։ «Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ», 2018․- 142 էջ։
  • Սիմոն Ծատուրյան։ «Ամեն ինչ սկսվում է մանկությունից»․- Երևան։ Էդիթ Պրինտ, 2017․- 798 էջ։ Բովանդ-ից՝ «Լէմս. վերադարձ», «Աղավնիները», «Գրամեքենան»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի գրողների միություն- Կարինե Մեսրոպյան».