Jump to content

Կարինա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինա Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1970(1970-12-04) (53 տարեկան)
ԿրթությունՈւզբեկստանի արվեստի ինստիտուտ (1993)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուզբեկստան և  Իտալիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մանկավարժ
ԱշխատավայրIlkhom Theatre?, Կա Ֆոսկարի համալսարան, Accademia dei Filodrammatici? և Accademia teatrale veneta?

Կարինա Ալբերտի Հարությունյան (դեկտեմբերի 4, 1970(1970-12-04)), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինա Հարությունյանը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 4-ին։ 1989 թվականին ավարտել է Տաշքենդի պետական կոնսերվատորիային կից գործող Վ․ Ուսպենսկու անվան Հանրապետական միջին մասնագիտացված երաժշտական դպրոց-ինտերնատի դաշնամուրի բաժինը[1]։ 1993 թվականին ավարտել է Տաշքենդի Մ․ Ույգուրի անվան պետական թատերա-գեղարվեստական ինստիտուտը՝ Մարկ Վայլի արվեստանոցը[2]։

1991-1999 թվականներին որպես դերասանուհի աշխատել է «Իլխոմ» թատրոնում։ 1994-1999 թվականներին դերասանական վարպետություն է դասավանդել «Իլխոմ» թատրոնին կից գործող Դրամատիկական արվեստի դպրոցում[1]։

1999 թվականից ապրում և աշխատում է Իտալիայում։ 2003-2014 թվականներին եղել է Վենետիկի ճարտարապետական համալսարանի թատերական արվեստանոցի վարիչը։ 2003 թվականից դերասանական վարպետություն է դասավանդում Միլանի Սիրողական դերասանների ակադեմիայում (իտալ.՝ Accademia dei Filodrammatici) և Վենետիկի թատերական ակադեմիայում (իտալ.՝ Accademia Teatrale Veneta)[1]։

Դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
2019

(ընթացքի մեջ)

Առաջին պատահածի հետ Լոլա Տիմուրովնա
2017 Հարձակում Լենա Ռիժովա
2016 Երկրորդ տեսողություն Ջեմի կին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Карина Арутюнян - биография, информация, личная жизнь». stuki-druki.com. 01.01.2019.
  2. «Арутюнян Карина Альбертовна». kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.