Կարինա Բաղդասարովա
Կարինա Բաղդասարովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կարինա Միխայիլովնա Բաղդասարովա (ռուս.՝ Карина Михайловна Багдасарова, մայիսի 20, 1973, Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], կրկեսի հայազգի ռուսաստանցի արտիստ[2], կենդանիներ ընտելացնող, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2003), խորհրդային, ռուսական կրկեսի դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1997) Միխայիլ Բաղդասարովի դուստրը և Արթուր Բաղդասարովի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր տարիքից Կարինան խաղացել է վագրի և առյուծի ձագերի հետ։ 1984 թվականին Կարինան, գերազանց քննություն հանձնելով քննությունները, ընդունվեց ժողովրդական պարի բաժնի խորեոգրաֆիկ դպրոց, որը նա փայլուն ավարտեց։ 1984 թվականին նա հանձնել է գերազանց քննություն ընդունվել ժողովրդական պարի բաժնի խորեոգրաֆիկ դպրոցը, որն էլ ավարտել է գերազանցությամբ։ Դրանից հետո Կարինան որպես կենդանիներ վարժեցնեղ գնացել է հոր մոտ՝ Մոսկվա, որտեղ ամբողջ թափով ընթանում էր «Վագրեր-շոու» անվանումով նոր ատրակցիոնի թողարկման նախապատրաստությունը։
1991 թվականի հոկտեմբերի 5 -ին թողարկվել է կրկեսի նոր համար, որում Կարինան խաղացել է հիմնական դերերից մեկը։ Հինգ տարի անց նա ավարտել է մշակույթի ինստիտուտը և դարձել ռեժիսոր։ Իր կրկեսային համարներում նրան օգնել է նոր ձեռք բերված մասնագիտությունը։
2003 թվականին Կարինային շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։ ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության հերոս (1969) Վիկտոր Գորբատկոյի կարգադրությամբ անբասիր աշխատանքի, ծառայողական պարտքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և ի բարօրություն Ռուսաստանի անձնվեր աշխատանքը կատարելու համար Կարինա Բաղդասարովային շնորհվել «Ռուսաստանին մատուցած ծառայությունների համար» շքանշան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Карина Багдасарова»։ Кино-Театр.Ру։ Վերցված է 2021-08-19
- ↑ Карина Багдасарова: как армянка стала лучшей в России укротительницей тигров и львов