Կարինա Անդոլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Կարինա Անդոլենկո
Ծնվել է սեպտեմբերի 20, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}}) (30 տարեկան)
Ծննդավայր Խարկով, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Կրթություն ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն դերասան և կինոդերասան
IMDb ID 3744096

Կարինա Վյաչեսլավովնա Անդոլենկո (ռուս.՝ Кари́на Вячесла́вовна Андóленко, սեպտեմբերի 20, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}}), Խարկով, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինա Անդոլենկոն ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում, թատերական ընտանիքում։ Նրա տատն ու պապը եղել են խուլուհամր։ Վաղ տարիքից Կարինա Անդոլենկոն խաղացել է խուլուհամր մարդկանց համար նախատեսված ներկայացումներում, որ բեմադրվում էին Խուլուհամրերի մշակույթի տանը։ Տասներկու տարեկան հասակից Կարինա Անդոլենկոն հաճախել է թատերական ստուդիա, ավարտել է երաժշտական դպրոց, որտեղ սովորել է դաշնամուրի դասարանում։

2009 թվականին Կարինա Անդոլենկոն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Կոնստանտին Ռայկինի կուրս)[1]։

Իր առաջին թատերական դերը Կարինա Անդոլենկոն խաղացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դիպլոմային աշխատանքում, որ եղել է «Վալենսիայի խենթերը» (ռուս.՝ «Валенсианские безумцы») ներկայացումը։ 2008 թվականին Կարինա Անդոլենկոն խաղացել է իր երկրորդ դիպլոմային դերը «Սատիրիկոն» թատրոնի բեմում՝ կատարելով Կրուգլովայի դերը «Ամեն օր բարեկենդան չի լինի» (ռուս.՝ «Не всё коту масленица») ներկայացման մեջ։ Կրթությունն ավարտելուց հետո Կարինա Անդոլենկոն Կոնստանտին Ռայկինի կողմից հրավիրվել է այդ թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է մինչև 2011 թվականը։

2008 թվականին Կարինա Անդոլենկոն, որ սովորում էր չորրորդ կուրսում, ստացել է իր առաջին գլխավոր դերը կինոյում՝ նկարահանվելով «Վարդեր Էլզայի համար» (ռուս.՝ «Розы для Эльзы») քրեական դրամայում։ Դրանից հետո նա սկսում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում ու հեռուստասերիալներում։

2013 թվականին Կարինա Անդոլենկոն սկսել է աշխատել Մոսկվայի նահանգային թատրոնում, որ ղեկավարում է Սերգեյ Բեզռուկովը[2]։ Դերասանուհին խաղում է Ալեքսանդր Օստրովսկու քանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Нашла коса на камень» ներկայացման մեջ[3][4] և «Սիրանո դը Բերժերակ» ներկայացումում, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի մարտի 28-ին։

Կարինա Անդոլենկոն ձախլիկ է։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սատիրիկոն» թատրոն
  • 2008 – «Ամեն օր բարեկենդան չի լինի», Ալեքսանդր Օստրովսկի (ռեժիսոր՝ Կոնստանտին Ռայկին) – Դարյա Կրուգլովա
Մոսկվայի նահանգային թատրոն
  • 2013 – «Нашла коса на камень», Ալեքսանդր Օստրովսկի (ռեժիսոր՝ Սերգեյ Բեզռուկով) – Լիդիա Չեբոքսարովա
  • 2015 – «Սիրանո դը Բերժերակ», Էդմոն Ռոստան (ռեժիսոր՝ Սերգեյ Բեզռուկով) – Ռոքսանա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Վարդեր Էլզայի համար Розы для Эльзы Տանյա Լեպյոշկինա (Էլզա)
2009 ֆ Արոսու վալս Рябиновый вальс Պոլինա
2009 ֆ Судьбы загадочное завтра Նաստյա
2010 ֆ Հարուստ Մաշան Богатая Маша Մաշա Կրասնովա
2010 ֆ Ուժեղ թույլ կին Сильная слабая женщина Լենա
2010 ֆ Քարավանների որսորդներ Охотники за караванами Աննա
2010 ֆ Որսի պատրանք Иллюзия охоты Օլգա Պոդոլսկայա
2010 ֆ Հետ դեպի ԽՍՀՄ Назад в СССР Նատաշա
2011 ֆ Համբույր պատի միջով Поцелуй сквозь стену Ալիսա Իգորևնա Պավլովսկայա
2011 ս Դեպքը եղել է Կուբանում Дело было на Кубани Տատյանա Չերկեսովա
2011 ֆ Ծարավ Жажда Աննա
2011 ֆ Ստորության թվաբանություն Арифметика подлости Մարինա Կազանցևա
2011 ֆ Ռեյդեր Рейдер Մաշա
2011 ֆ Հանելուկ Վերայի համար Загадка для Веры Վերա
2012 ֆ Միլիոնատեր Миллионер Լենա
2012 ս СОБР Յարոսլավա
2012 ֆ Իմ սիրելի հանճարը Мой любимый гений Նադյա
2012 ֆ Տերեփուկներ Վասիլիսայի համար Васильки для Василисы Վասիլիսա
2012 ս Վիշապի համախտանիշ Сидром дракона Լիդիա Սավչենկո (երիտ. տարիքում)
2012 ֆ Ամանորյա կին Новогодняя жена Դաշա
2012 ֆ Отдам котят в хорошие руки Կատյա
2012 ֆ Խավար թագավորություն Тёмное царство Նեգինա
2013 ս Վանգելիա Вангелия Օլգա
2013 ֆ Կրքեր ըստ Չապաևի Страсти по Чапаю Տատյանա Մալցևա
2013 ֆ Խոսիր ինձ հետ սիրո մասին Поговори со мною о любви Տանյա Պետրունինա
2013 ֆ Սպասել սիրուն Дождаться любви Ալինա
2013 ս Մոխիր Пепел Աննուշկա
2014 ս Թարգմանիչ Переводчик Դունյա
2014 ֆ Հայր Սոֆյայի համար Папа для Софии Վարվառա Կուլիկովա
2014 ֆ Քածերի պատերազմ Сучья война Լյուբա
2014 ֆ Неваляшка-2 Կատյա
2014 ֆ Երջանիկ կյանքի մոդել Модель счастливой жизни Իրինա
2015 ֆ Խորհրդավոր կիրք Таинственная страсть Տատյանա
2015 ֆ Չմտածված կյանք Непридуманная жизнь Կատյա Տրապեզնիկովա
2015 ս Գեղեցկության թագուհի Королева красоты Կատերինա Պանովա
2016 ֆ Քեզնից հետո После тебя
2016 ֆ Չինական Նոր տարի Китайский Новый год Սվետլանա
2017 ֆ Բժիշկ Աննա Доктор Анна Աննա Սավելևա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 – Կինոյի դերասանների «Созвездие» VIII միջազգային փառատոնի մրցանակ կնոջ լավագույն գլխավոր դերի համար (ֆիլմ «Արոսու վալս» (ռուս.՝ «Рябиновый вальс»), ռեժիսորներ՝ Ալյոնա Սեմյոնովա, Ալեքսանդր Սմիրնով),
  • 2012 – Մոսկվայի երիտասարդական կինոյի «Отражение» IV բաց փառատոնի մրցանակ կնոջ լավագույն գլխավոր դերի համար (ֆիլմ «Ստորության թվաբանություն» (ռուս.՝ «Арифметика подлости»), ռեժիսոր՝ Ալեքսեյ Լիսովեց)[5],
  • 2014 – Օմսկի նորամուտների «Движение» ազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Թարգմանիչ», ռեժիսոր՝ Անդրեյ Պրոշկին)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Карина Андоленко»։ Вокруг ТВ։ Վերցված է 2013-10-06 
  2. «Актриса театра и кино Карина Андоленко»։ Русское радио։ 10 августа 2014։ Վերցված է 2015-02-16 
  3. ««Нашла коса на камень». Спектакль в постановке Сергея Безрукова»։ Телеканал «Культура»։ 22 декабря 2013։ Վերցված է 2015-02-16 
  4. «В Петербурге представили спектакль «Нашла коса на камень»»։ Piter.TV։ 8 декабря 2014։ Վերցված է 2015-02-16 
  5. «IV Московский Открытый Фестиваль молодёжного кино «Отражение»» (русский)։ Вокруг ТВ։ 2012-11։ Վերցված է 2013-10-06։ ««Лучшая актриса» — Карина Андоленко, фильм «Арифметика подлости»» 
  6. ««Без кожи» получил гран-при на кинофестивале «Движение»»։ Российская газета։ 28.04.2014։ Վերցված է 2014-04-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]