Կարիմ Փախրավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարիմ Փախրավի
արաբ․՝ كريم فخراوي‎‎
Կարիմ Փախրավիի մարմնի վրա կտտանքների հետքերը
Ծնվել է1962(1962)
ԾննդավայրԲահրեյն
Մահացել էապրիլի 12, 2011(2011-04-12)
Մահվան վայրԲահրեյն Բահրեյն, Մանամա
ՔաղաքացիությունԲահրեյն Բահրեյն
ԱզգությունPersians in Bahrain?
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրAl-Wasat?
ԿուսակցությունAl Wefaq?
 Karim Fakhrawi Վիքիպահեստում

Կարիմ Փախրավի (1962, Բահրեյն - ապրիլի 12, 2011(2011-04-12), Մանամա, Բահրեյն[1]), բահրեյնցի լրագրող։ Ձերբակալվել է Բահրեյնի ոստիկանության կողմից և ծեծվել մահվան ելքով։ Դարձել է երկրորդ լրագրողը, ով սպանվել է Բահրեյնում ապստամբության ժամանակ[2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիմ Փախրավին բնակվել է Մանամայում[6]։ 2002 թվականին դարձել է «Ալ-Վասաթ» թերթի հիմնադիրներից մեկը, որը դարձավ Բահրեյնում միակ անկախ թերթը։ Մտել է Բահրեյնի ամենախոշոր ընդդիմական կուսակցության` «Ալ-Վեֆաք»-ի կազմի մեջ[7][8]։

2011 թվականի ապրիլի 5-ին Կարիմ Փախրավին ձերբակալվել է ոստիկանության կողմից, ինչից հետո, ինչպես հայտարարեց Փախրավին, ոստիկանությունը սպառնացել է պայթեցնել իր տունը[3]։ Դրա հետ միաժամանակ Բահրեյնի կառավարությունը «Ալ-Վեֆաք» թերթին մեղադրեց նրանում, որ իրենք զբաղվում են «լուրերի հորինմամբ ու կեղծմամաբ»։ Ինչպես նաև հայտարարվեց, որ կառավարությունը մտադիր է մեղադրանք ներկայացնել թերթի երեք աշխատակիցներին, ևս երկուսին էլ արտաքսել երկրից[4]։

Փախրավին մահացավ իր ձերբակալությունից մեկ շաբաթ անց, 2011 թվականի ապրիլի 12-ին։ Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ լրագրողը մահացել է երիկամային անբավարարությունից, սակայն ավելի ուշ հրապարակվեցին մահացած լրագրողի մարմնի լուսանկարները, որում տեսանելի են կապտաբծերն ու կտտանքի հետևանքները[1][3][4][9]։

Հաջորդող իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան պահանջեց հետաքննություն անցկացնել լրագրողի մահվան առիթով[2][10]։

2012 թվականի մայիսի 31-ին սպանվեց լրագրող` Ահմեդ Իսմաիլ Հասսանը, ով համացանցում հրապարակել էր Փախրավիի մարմնի նկարները[5]։

Երկու ոստիկաններ, ովքեր մինչև մահը ծեծել էին Կարիմ Փախրավիին, դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Co-founder of independent newspaper dies in custody in Bahrain, some journalists freed in Syria and Libya». Reporters Without Borders. 2011 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  2. 2,0 2,1 «Bahrain: Fourth person dies in police custody as human rights groups allege torture». Los Angeles Times. 2011 թ․ ապրիլի 13. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Karim Fakhrawi». Committee to Protect Journalist. Committee to Protect Journalist. 2011 թ․ ապրիլի 12. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «"Al-Wasat" founder dies in custody in Bahrain». IFEX. IFEX. 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  5. 5,0 5,1 «Ahmed Ismail Hassan». Committee to Protect Journalist. Committee to Protect Journalist. 2012 թ․ մարտի 31. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  6. «Funeral Procession of Martyr Abdul Karim Fakhrawi To be Held on April 13». ABNA. 2011 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  7. «Opposition businessman dies in Bahrain prison». Reuters. 2011 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  8. «Bahrain opposition figure 'dies in custody'». Al Jazeera. 2011 թ․ ապրիլի 13. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  9. «Bahrain police go on trial over death of blogger». BBC News. 2012 թ․ հունվարի 12. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  10. «Director-General calls for investigation into deaths in detention of media professionals in Bahrain». UNESCO. 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  11. «Bahrain jails two policemen over Karim Fakhrawi death» (անգլերեն). BBC. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]