Կարեն Բոյաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Բոյաջյան
Ծնվել էհուլիսի 5, 1987(1987-07-05) (36 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունBayview Glen School?
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կարեն Բոյաջյան (անգլ.՝ Garen Boyajian, արևմտահայերեն՝ Գարեն Պոյաճեան . հուլիսի 5, 1987), կանադահայ դերասան։ Շարունակելով որպես դերասան հանդես գալ մի շարք հեռուստասերիալներում և գեղարվեստական ֆիլմերում՝ 2008 թվականին հիմնել է պրոդյուսերական ընկերություն՝ ակտիվորեն մշակվող ֆիլմերի հավաքածուով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյաջյանը ծնվել է Տորոնտոյում։ Հայրը ծնունդով լիբանանցի հայ է, մայրը՝ իտալացի-կանադացի։ Կարենը սովորել է Բեյվյու Գլեն դպրոցում, այնուհետև գերազանցությամբ ավարտել Յորքի համալսարանը՝ ստանալով բիզնեսի և մարքեթինգի մասնագետի որակավորում[1]։

Դերասանությամբ սկսել է զբաղվել 13 տարեկանում՝ նկարահանվելով հեռուստատեսային գովազդներում և Ահարոն Քարթերի երաժշտական տեսահոլովակներում[2]։ Սակայն Ատոմ Էգոյանի մրցանակակիր « Արարատ» ֆիլմում երիտասարդ Արշիլ Գորկու դերում նրա հայտնվելն էր, որ արժանացավ քննադատների ուշադրությանը[3]։ Շուտով նա գլխավոր դերեր ստանձնեց հեռուստատեսային մի շարք սերիալներում, որոնց թվում էին Radio Free Roscoe-ն, ReGenesis-ը, Monster Warriors-ը, The Border -ը։ «Խաչմերուկ» / The Cross Road ֆիլմում իր դերակատարման համար նա արժանացել է Մոնակոյի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին։ Մյուս կինոդերերից առավել հիշարժան են հատկապես Երեք վարագույր, Աֆղան ագարակապանի որդին և Բամբուկե շնաձուկը ֆիլմերում նրա կերպարային տպավորիչ մարմնավորումները։ Նա գլխավոր և երկրորդական դերեր է խաղացել նաև մի շարք թատերական բեմադրություններում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոդերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային գեղարվեստական ֆիլմեր
  • 2002թ.՝ Արարատ - երիտասարդ Արշիլ Գորկու դերում
  • 2004. Նյու Յորքի րոպե - Մանջուրի դերում
  • 2006. Ճշմարտության և ստի միջև - Սթիվ Ռայթի դերում (հեռուստաֆիլմ)
  • 2008. Խաչմերուկը՝ - որպես Սալաամ
  • 2011. Երեք շղարշ - Ջամալի դերում
  • 2011. Բամբուկե շնաձուկ - Ռաջի դերում (հետարտադրական)
  • 2012. Աֆղան ֆերմերի որդին - Շերիֆի դերում
  • 2016. «Խոստումը» - Էրիկ Պողոսյանի դերում
Հեռուստասերիալներ
  • 2001թ.՝ Սեմի դերում «Screech Owls»-ում (8 դրվագ - հեռուստասերիալ)
  • 2003-2005. Radio Free Roscoe -ում որպես Էդ (18 դրվագ - հեռուստասերիալ)
  • 2004. Ակնթարթային աստղ հեռուստասերիալում՝ որպես որսորդ «Նույնիսկ ավելի լավը, քան իրականը» դրվագում (հեռուստասերիալ)
  • 2004-2008. ReGenesis-ում՝ որպես Ռայմոնդ / Նասիբ Յոսուֆ (11 դրվագ - հեռուստասերիալ)
  • 2005. Մեր հայրերը հեռուստաֆիլմում՝ որպես Վիտոյի եղբայր (հեռուստաֆիլմ)
  • 2006. Ջեֆ ՍՊԸ հեռուստասերիալում՝ որպես պարսիկ երեխա «Ալի Բաբան և 40 գորգերը» դրվագում (հեռուստասերիալ)
  • 2006. Monster Warriors-ում՝ որպես Բրայթոն / Ռոդի (6 դրվագ - հեռուստասերիալ)
  • 2008. Սահմանը հեռուստասերիալում՝ որպես Սամի / Ասիֆ Քաֆել (6 դրվագ - հեռուստասերիալ)
Կարճամետրաժ ֆիլմեր

Թատրոնի դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Crooked Man - գլխավոր դեր (Alianak Productions / Հրանտ Ալիանակ)
  • Մարդը, որ եկավ ընթրելու, գլխավոր դեր (Bayview Glen Productions / Նորմ Ռեյնոլդս)
  • Wanda's World - գլխավոր դեր (Armstrong Productions / Դին Արմսթրոնգ)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008- Աղավնին
  • 2010- «Մահը միայնակ գործ է».

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին Մոնակոյի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Խաչմերուկը» ֆիլմում Սալաամի դերի համար[4]
  • Նույն փառատոնի մրցանակ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում՝ նույն ֆիլմի համար։ Մրցանակը կիսվել է Շենե Գրայմսի, Թոմի Լիութասի, Բրյուս Գուչի և Շոն Օ'Նիլի հետ։
  • 2011 թվականին կինոռեժիսորների միջազգային փառատոնի մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, «Երեք շղարշ» ֆիլմում Ջամալի դերի համար[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Article by Simone Abrahamsohn in Armenian Reporter: Next Stop Hollywood: Passion and persistence pay off for rising star Garen Boyajian» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Armeniapedia: Garen Boyajian
  3. «Article by Simone Abrahamsohn in Armenian Reporter: Next Stop Hollywood: Passion and persistence pay off for rising star Garen Boyajian» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին."Article by Simone Abrahamsohn in Armenian Reporter: Next Stop Hollywood: Passion and persistence pay off for rising star Garen Boyajian" (PDF). Archived from the original (PDF) on 2014-02-20. Retrieved 2011-10-03.
  4. Article by Jenny Kiljian in Armenian Weekly: Garen Boyajian - A Man of Many Roles
  5. Article by Kin Labrin in Massis weekly: The Armenian Heartthrob
  6. «Filmmaker Festival 2011 Winners List». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]