Կարեն Անանյան
Կարեն Անանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1976[1] (48 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կարեն Արմենի Անանյան (փետրվարի 27, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Արմեն Անանյանի հայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Անանյանը ծնվել է 1976 թվականի փետրվարի 27-ին, Երևան քաղաքում։ 1983-1993 թվականներին սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական տասնամյա դպրոցի դաշանմուրային բաժնում, 1993-1998 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշանմուրային, 1996-2001 թվականներին՝ կոմպոզիցիայի բաժիններում, իսկ 1998-2000 թվականներին՝ ասպիրանտուրայում[3]։
Կարեն Անանյանը 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «20-րդ դարի հայ կոմպոզիտորների արվեստում դաշնամուրային մանրանվագի զարգացման ուղիները» թեմայով։
2002 թվականին երաժիշտը Ֆրանսիայում «Grand de piano de Paris institute»-ում Վիկտոր Էրեսկոյի ղեկավարությամբ անցել է վարպետության դասընթացներ։ 2003-04 թվականներին Մոսկվայում Կարեն Խաչատրյանի և Ռոման Լեդենյովի ղեկավարությամբ Կարեն Անանյանը անցել է վարպետության դասընթացներ։
2000 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, 2006 թվականին ստացել է դոցենտի կոչում[4]։ 2007-2016 թվականներին եղել է Հայաստանի ՊՆ գլխավոր շտաբի փողային նվագախմբի ավագ երաժիշտ է։
Սիմֆոնիկ, կամերային, դաշանմուրային, վոկալ ստեղծագործությունների, ջազային կոմպոզիցիաների, փոխադրումների և մշակումների հեղինակ է։
Որպես կատարող, կոմպոզիտոր, գործիքավորող և գեղարվեստական ղեկավար Կարեն Անանյանը մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի, հեռուստանախագծերի, փառատոների, համերգների Հայաստանում և այլ երկրներում։
2004 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «1900+» համաշխարհային դաշանմուրային երաժշտության համերգաշարի մրցույթ (2011թ.)
- «Raclamisto-project» կոմպոզիտորների մրցույթ (1-ին մրցանակ, Գերմանիա, Հալլե, 2012թ.)
- ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, (2013) 4թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տեսիլ» սիմֆոնիկ պատկեր (2004թ.)
- «Սուրբ ծննդյան երեք երգ» լարային կազմի համար (2005թ.)
- «Ֆիեստա» երկու ջութակի, ալտի և նվագակցության համար (2006թ.)
- «Ֆիեստա» երկու դաշնամուրի համար և ջազային անսմաբլի համար (փոխադրում)
- «Կոնցերտ-ֆանտազիա» դաշնամուրի և լարային նվագախմբի համար (3 մաս, 2006թ.)
- «Ոգեկոչում» սիմֆոնիկ պատկեր՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, դուդուկի, շվիի և լարային նվագախմբի համար (2007թ.)
- «Ձոն խախաղությանը» զինվորական փողային նվագախմբի համար (2007թ.)
- «Աշնանային էքսպրոմտ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար (2007թ.)
- «Ճանապարհորդություն Ամերիկայով» կոնցերտ-ռապսոդիա` Ջորջ Գերշվինի հիշատակին, ջութակի և լարային նվագախմբի համար (նաև փոխադրում ջութակի, կլարնետի, թավջութակի և դաշնամուրի համար, 2007թ.)
- «Folk reflexions» համար 1 ձայնի, ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար (2008թ.) *«Folk reflexions» համար 2 ֆլեյտայի, սաքսոֆոնի, շեփորի, տրոմբոնի, ջութակի, դուդուկի, դաշնամուրի, սինթեզատորի և բաս-կիթառի համար (2008թ.) *«Կարնո շորոր» դաշնամուրի և լարային նվագախմբի համար (2008թ.)
- «Գարնանային անուրջներ» (Տարվա եղանակներ) դաշնամուրի և կամերային նվագախմբի համար (2008թ.)
- «Ծիսական պար» 13 մենակատար համար (2008թ.)
- «Տոնական նախերգանք» փողային նվագախմբի համար (2008թ.)
- «Դաշնամուրային տրիո»՝ Դ.Շոստակովիչի հիշատակին (3 մաս, 2008թ.)
- «Աղոթք» դուդուկի, թավջութակի և դաշնամուրի համար (2009թ.)
- «Երեք ջազային պիես» դաշնամուրի համար (2009թ.)
- «Սուրբ Էջմիածին» մաղթերգ երգչախմբի և լարային կազմի համար (2009թ.)
- «Unifinished story» ջազ-էստրադային անսամբլի համար, «Կոնցերտ» դաշնաումրի, լարային նվագխամբի և հարվածային կազմի համար (4 մաս, 2011թ.) *«Black & White» դաշնամուրի համար (2 մաս, 2011թ.),
- «Լեգենդ» լարային նվագախմբի համար (2011թ.)
- «Ավե Մարիա» դաշնամուրի համար (2012թ.)
- «Չինար ես», «Կռունկ» ձայնի, դաշնամուրի, դուդուկի և լարային նվագախմբի համար (2 տարբերակ, 2013թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://composers.am/?p=700
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 47.
{{cite book}}
: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Karen Ananyan (b1976) on Hyperion Records». Hyperion Records (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «ԿԱՐԵՆ ԱՆԱՆՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |