Կարապ արքայադուստրը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կարապ արքայադուստրը
Tsarevna-Lebed by Mikhail Vrubel (brightened).jpg
տեսակգեղանկար
նկարիչՄիխայիլ Վրուբել
տարի1900
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
The Swan Princess by Mikhail Vrubel Վիքիպահեստում

Կարապ արքայադուստր» (ռուս.՝ «Царевна-Лебедь»), Միխայիլ Վրուբելի[1] կտավը՝ ստեղծված Նիկոլայ Ռիմսկի Կորսակովի Հեքիաթ Սալթան արքայի մասին» օպերայի հիման վրա (ըստ Պուշկինի համանուն հեքիաթի)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Զաբելա-Վրուբելը Կարապ արքայադստեր հագուստով

Երաժշտական դրամայի պրեմիերան, որը ոգեշնչել էր Վրուբելին, տեղի է ունեցել Ս. Ի. Մամոնտովի Մասնավոր օպերայում՝ 1900 թվականի դեկտեմբերի 21-ին։ Վրուբելը դեկորացիաների և բեմական հագուստի համար ստեղծում է էսքիզներ, իսկ Կարապ-արքայադստեր դերը կատարում է նրա կինը՝ Նադեժդա Զաբելա-Վրուբելը։

Ժամանակակիցների խոսքերով՝ նրա ձայնը «չէր կարելի համեմատել ոչնչի հետ՝ հավասար, թեթև, նուրբ ու բազմերանգ։ Նա շատ հանգիստ անցում էր կատարում չափազանց արտահայտիչից ինչ-որ մի այլ ձայներանգի... Եվ ինչպիսի կերպա՜ր։ Կարելի է՞ր արդյոք մեկ անգամ տեսնել այդ արարածին և չգայթակղվել նրանով ամբողջ կյանքի ընթացքում։ Լայն բացված այդ աչքերը՝ գրավիչ ու կանացի, գերող ժպիտը, բարակ ու ճկուն մարմինը»։ (Միխայիլ Գնեսին)

Այդուհանդերձ, պահպանվել են Նադեժդայի նկարները արքայադստեր կերպարում, որոնցում երևում է, որ նկարիչը բավականին հեռու է գնացել իր ստեղծագործության բնօրինակից։

Նկարը Սալթան արքայի» սցենարային մեկնաբանության հետ ոչ մի ուղղակի կապ չունի, և ինքը արքայադուստրն էլ անգամ նման չէ Ն. Ի. Զաբելային՝ միանգամայն տարբեր դեմք, ի տարբերություն Ծովային արքայադուստր» կտավի, որտեղ անկասկածելի էր դիմանկարային նմանությունը»։ Ն. Ա. Պրախովը Կարապ-արքայադստեր դեմքը նմանեցնում էր իր քրոջ՝ Ելենա Պրախովայի դեմքին։ Ավելի հավանական է, որ Վրուբելը հորինել էր արքայադստեր դեմքը, որում արտացոլվում և միաձուլվում էին իր կնոջ, դստեր, ինչ որ մի ժամանակ իր սիրելի կնոջ դիմագծերը, ինչպես նաև հնարավոր է, որ էլի ոմանց[2]։

Նկարիչն այս նկարը վրձնել է 1900 թվականին Չերնիգովի նահանգում Պլիսկի կայարանի մոտ իր ազգականներ Իվանովսկիների ագարակում։ Վերջիններս այն ժամանակ արդեն մահացած նկարիչ Նիկոլայ Գեի գերդաստանից էին։

Նկարը Տրետյակովյան պատկերասրահ է փոխադրվել 1910 թվականին Մ. Ա. Մորոզովի կտակի համաձայն։ Աշխատանքը գրանցված է պատկերասրահի գույքագրման գրքում՝ Ж-42 համարի ներքո։ Նկարի երկու էսքիզները գտնվում են Ռուսական պետական ​​թանգարանում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապ արքայադուստրը, Սառցաշաքարի քաղաքը՝ Վրուբելի դելորացիաներով

Վրուբելի կտավի արքայադուստրը խորհրդավոր և հանելուկային է, իսկ նրա դեմքը՝ թախծոտ։ Կարապ-արքայադուստր կտավի հետին ֆոնին պատկերված է ծովի վրա իջնող առավոտ, հորիզոնում՝ նեղ շերտով նշմարվող մայրամուտ և հեռավոր քաղաք (նկարի համար Ֆոն են հանդիսացել Սառնաշաքարի քաղաք» ներկայացման դեկորացիաները)։

Բայց նկարը առանց բեմական հանդերձավորման դերասանուհու դիմանկարը չէ։ Այն հմայիչ առասպել է բարձրաճաշակ գեղեցկության և աշխարհում նրա ի հայտ գալու գաղտնիքի վերաբերյալ։ Սիմվոլիզմի գեղագիտության մեջ կարապը ներշնչանք է մարմնավորում, ինչը կարող է հոգեպես ավելի բարձր մակարդակի հասցնել և նպաստել աշխարհի մութ ու թաքնված կողմերի բացահայտմանը։ Նկարիչն իր կերպարն օժտում է դիվային հատկանիշներով։ Կարապ-արքայադուստրը երկակի բնույթ ունեցող էակ է։ Նա մարմնավորում է 2 տարրեր՝ մութ, սառը ջրային և միաժամանակ դեպի վեր ձգտող օդային, երկնային։ Նկարիչը փորձում է որսալ այն պահը, երբ օրիորդը վերածվում է թռչնի. մետամորֆոզի հրաշալի ձև, որը կարծես տարրալուծվում է մայրամուտի վերջին ցոլքերի հետ։ Նկարիչը փոխանցում է հեռացող արքայադստեր չքացող շարժումները»։

Ուրվագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բլոկը շատ էր սիրում այս նկարը և դրա կրկնօրինակը միշտ պահում էր Շախմատովոյի իր գրասենյակում։ Նկարի ազդեցության տակ նա գրում է մի բանաստեղծություն՝ վերնագրելով Վրուբելին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея. Искусство XII — начала XX века. — М.: СканРус, 2007. — С. 256. — ISBN 978-5-93221-120-5
  2. smallbay.ru/artrussia/vrubel_zarevna-lebed.html Царевна-Лебедь
  3. Государственная Третьяковская галерея. Каталог живописи XVIII-начала XX века (до 1917 года). Москва. Изобразительное искусство. 1984