Կատյա Նյուբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատյա Նյուբերգ
Katja Nyberg2.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` իգական
Մասնագիտացում` հանդբոլիստ
Երկիր` Flag of Norway.svg Նորվեգիա և Flag of Finland.svg Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվ` օգոստոսի 24, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:24|2|0}}) (38 տարեկան)
Ծննդավայր` Ստոկհոլմ, Շվեդիա

Կատյա Յոհաննա Էլիս Նյուբերգ (նորվ.՝ Katja Johanna Alice Nyberg, օգոստոսի 24, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:24|2|0}}), Ստոկհոլմ, Շվեդիա)[1][2], նորվեգացի հանդբոլիստ շվեդոֆիննական ծագմամբ: 2008 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի: Աշխատում է «Լարվիկ» ակումբի մարզչային կազմում, որտեղ անցկացրել է կարիերայի մեծ մասը[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատյա նյուբերգի հայրը ֆինն հանդբոլիստ Ռոբերտ Նյուբերգն է, ով առաջին պրոֆեսիոնալ հանդբոլիստն էր, որը հանդես է եկել արտասահմանում[4]: Կատյան մանկությունն անցկացրել է Ստոկհոլմում: 2001 թվականի հունվարին գալով Նորվեգիա՝ ստացել է Նորվեգիայի քաղաքացիությունից: Դրանից հետո իրավունք ստացավ խաղալու Նորվեգիայի հավաքականում: Կատյա Նյուբերն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում՝ 2005-ից 2010 թվականներին հանդիպել է Գրու Համմերսենգի՝ հանդբոլիստուհու հետ: Հարաբերությունների պահպանման համար Կատյան և Գրուն տեղափոխվեցին միևնույն ակումբ[5][6]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատյան իր կարիերան սկսել է ֆիննական «Սպարտա» ակումբում, որտեղ մարզվում էր հոր ղեկավարությամբ: 1997 թվականին տեղափոխվում է շվեդական «Ստոկհոլմփոլիսեն» ակումբ, որտեղ խաղում է միայն մեկ անգամ: Հետո, 1998 թվականին տեղափոխվում է նորվեգական «Լարվիկ» ակումբ, որի կազմում վաստակեց 11 զանազան տիտղոսներ[7]: 2005 թվականին տեղափոխվում է սլովենական «Կրիմ» ակումբ, իսկ մրցասեզոնի ավարտից հետո տեղափոխվում է դանիական «Միդտյուլպան» ակումբ: 2010 թվականի ամռանը Նյուբերգը կրկին վերադառնում է «Լարվիկ»[8]: 2011/2012 մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է կարիերան և մտնում մարզչական շտաբի կազմ[9]:

Կարիերան ակումբում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատյա Նյուբերգն առաջին խաղը հավաքականի կազմում վարել է 2001 թվականի մարտի 23-ին՝ Ֆրանսիայի դեմ խաղում: Հավաքականի կազմում եղած ժամանակահատվածում մարզուհին խաղացել է 99 անգամ՝ խփելով 321 գոլ: 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիադային Նյուբերգը նվաճում է ոսկե մեդալ: Եվրոպայի չեմպիոն է եղել 2004 և 2006 թվականներին: 2007 թվականին նա աշխարհի խաղերում նվաճում է արծաթե մեդալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]