Կավարտի հունական եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կավարտի հունական եկեղեցի Ελληνική εκκλησία | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Սյունյաց թեմ |
Օծման թվական | անհայտ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | կանգուն, վթարային |
Ճարտարապետական ոճ | Հունական |
Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
Գմբեթ | 1 |
![]() | |
![]() | |
Կավարտ գյուղի հունական եկեղեցի (հունարեն՝ Ελληνική εκκλησία) Հունական ուղղափառ եկեղեցու տաճար Սյունիքի մարզի Կավարտ գյուղում։ Եկեղեցին ներկայումս չի գործում, գտնվում է վթարային վիճակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 19-րդ դարում Կապանի հանքերը շահագործող օտարերկրացիների համար քաղաքից 5-6 կմ հեռավորությամբ, Բաշքենդ (այժմ՝ Կավարտ) գյուղում։ Ըստ ճակատակալ քարի շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները 1865 թվականին։ Գմբեթավոր շինություն է՝ կառուցված ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։ Քիվերի, պատուհանների շրջանակների և զարդագոտիների համար սպիտակադեղնավուն կրաքարի օգտագործումը հետաքրքրական գունային երանգ են հաղորդել կառույցին։ Եկեղեցու արևմտյան ճակատին կից է զանգակատունը։ Այստեղ է գտնվում նաև եկեղեցու շինարարի դամբարանը։
Ըստ մասնագետների, եկեղեցին յուրօրինակ կառույց է, սակայն այն վթարային վիճակում է գտնվում այսօր։ Եկեղեցու հիմքում շահագործված հանքեր են գտնվում։ Կառույցի հարավարևմտյան և հյուսիսային կողմերում կան խորը փլվածքներ, որի հետևաներով տաճար բոլոր պատերն էլ ճաքեր են տվել, և նույնիսկ չի բացառվում, որ կգա ժամանակ, երբ շինությունը կփլվի։